Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ»

30 Հունիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՊԲ նախկին հրամանատար, 5.5 տարով դատապարտված Ջալալ Հարությունյանը, որը պատիժը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, արդեն քանի օր է՝ Տելեգրամում «օնլայն» է։ Նա 44-օրյա պատերազմի գործով է դատվել՝ «զինվորական պաշտոնեական անփութության» համար, որն «անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։

Պատիժը կրում է 25-ի աշնանից։ ՔԿՀ աղբյուրի փոխանցմամբ՝ պրոբացիոն ծառայությունը վերանայել է նրա պահման պայմանները՝ բաց ռեժիմ է, ինչը նշանակում է բանտից դուրս գալ, աշխատել եւ այլն։ Մեզ ասացին՝ իշխանությունը սպասում էր ընտրություններին, որ փոխեին Ջալալի ռեժիմը, հաջորդ քայլով պայմանական վաղաժամկետով ազատելու են` պատժի կրման մեկ երրորդը լրանալու հիմքով։ Ասում են՝ Հարությունյանն իրեն ճիշտ է պահել` ցուցմունքներում Փաշինյանին «մաքրել» է պատերազմի պարտության մեղքից: Նա մտերիմներին անգամ բողոքել է, թե չի հասկանում` ինչու այդքանից հետո իրեն նստեցրին։

Փաստն այն է, որ նրա նկատմամբ ավելի բարյացակամ են, քան, ասենք, Միքայել Արզումանյանի, որը պատերազմի վերջին օրերին է պաշտոն զբաղեցրել, բայց երկար նստեց եւ քանի ամիս է՝ տնային կալանք է կրում։ Փորձեցինք Ջալալ Հարությունյանի ռեժիմի փոփոխության մասին ՔԿԾ հանրային կապերի բաժնից կամ փաստաբանից պարզաբանում ստանալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...