Ջալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում․ «ՓաստԻնֆո»

29 Հուլիսի, 2026

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պատժի կրման պայմանները փոխվել են։ Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է Ջալալ Հարությունյանի բողոքը Քրեակատարողական հիմնարկի պետի որոշման դեմ:

Արդյունքում՝ Ջալալ Հարությունյանի ազատազրկման կատարման պայմանները փոխվել են և նա այսուհետ պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2025թ․ հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել մեղադրական դատավճիռը։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքները, ըստ այդմ, սեպտեմբերի 26-ին մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, արդյունքում, Հարությունյանը հոկտեմբերին տեղափոխվել է ՔԿՀ՝ պատժի կրման։Ազատազրկումից որոշ ժամանակ անց նրա պահման պայմանները փոխվել են։

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ-ն ընտրում է հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ և ԿԲ խորհրդի անդամների

Տեղի է ունենում ԱԺ քառօրյան։ Օրակարգում 12 հարց է, որից 9-ը քննարկվել-քվեարկվել է։ Այժմ պատգամավորներն ընտրում են հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ և ԿԲ խորհրդի անդամների։ Օրակարգը՝ այստեղ։  Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս ժողովրդի հասցեին սխալ հայտարարություն արած եւ ՌԴ դեսպանության ու Մարիա Զախարովայի արձագանքին արժանացած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հնարավոր է «մատաղ անեն»՝ հայ-ռուսական հարաբերությունները փոքր-ինչ շտկելու հույսով։ Հիշեցնենք․ մի...

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. « Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն անցան բացառապես լարված, անհավասար և աննախադեպ ճնշումներով ուղեկցվող միջավայրում։ Իշխանության կողմից գործադրվող տոտալ ճնշումների, թիրախային կալանավորումների, վարչական ռեսուրսի անդադար...

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը, մեր տեղեկություններով, վերջին շաբաթներին վատթարացել է: Նա չէր մասնակցում Հոկտեմբերի 27-ի հիշատակի արարողությանը հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելուն, նաեւ չեղարկել է վերջին շրջանի մի շարք...

Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»

Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչների ձերբակալության գործով իրավապահներին դիմած անձինք, քննությունը «ստանալու» ակնկալիքով, գումար են փոխանցել, սակայն քննությունից «կտրվել» են։ «Ժողովուրդ» օրաթերթին Երևանի պետական...