Ջալալ Հարությունյանի վճռաբեկ բողոքը թերացումներով է ներկայացվել

4 Սեպտեմբերի, 2025

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի կողմից վճռաբեկ բողոքը ներկայացվել է թերացումներով։ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է այն՝ շտկումների և նոր բողոք ներկայացնելու համար տալով 10 օր։

«Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ գործով զեկուցող է Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, իսկ  բողոքը վերադարձվել է սեպտեմբերի 2-ի որոշմամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝  դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ Հատկանշական է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ջալալ Հարությունյանը տևական ժամանակ չէր ստանում, ի վերջո, օգոսոսին «հարկադրաբար» ստացել է վճիռը, ինչից հետո էլ սկսել են հոսել դատավարական ժամկետները՝ բողոքարկման համար։ Խնդիրն այն է, որ գործով վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին և տուժող կողմը մտահոգություն ունի, որ Հարությունյանն ամեն կերպ ձգձգում է գործի քննությունը՝ մինչև վաղեմության ժամկետների ավարտը։ Փաստ է, որ  վճռից ութ ամիս անց՝ այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել. ուսանողներին դուրս են բերել փողոց, իսկ դասերը՝ չեղարկել։ Որոշ ուսումնական հաստատություններում դեռ առավոտից էին հայտնել, որ դասեր չեն լինելու։ Սեպտեմբերի 24-ի կեսօրին հայտնի դարձավ միանգամից մի քանի խոշոր...

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Քննչական կոմիտեն սուտ հերքում տարածելու պատճառով հայտնվել է տգեղ իրավիճակում: «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ ոստիկանություն–քննչական կոմիտե աղմկահարույց գործի ընթացքը էականորեն փոխել է սկզբնական պատկերը՝ ի վնաս Քննչական կոմիտեի։ Օրերս կալանքից ազատ են...

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

News.am-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Սիսիանում մահացած զինծառայող պայմանագրային ծառայության էր անցել 2022 թվականից։ Նախնական տեղեկություններով վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների միջև, արդյունքում նռնակ է պայթել։ Նշենք, որ ՊՆ-ն արդեն հաստատել...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-ի և 27-ի կեսօրից հետո, 26-ին, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ,...

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները Սաչխերեի գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի անվան լեռնային պատրաստության դպրոցում անցնում են ամառային նախնական դասընթաց։ Վարժանքները անցկացվում են եռակողմ ռազմական համագործակցության շրջանակներում։ Վրաստանի պաշտպանության...