Վերաքննիչի որոշումը 53 քննիչներից բաղկացած խումբը չի ներկայացրել դատարանին․ Արամ Վարդևանյան

17 Նոյեմբերի, 2025

 

«2022 թվականին, երբ կատարվեց համապատասխան բարեփոխումը և քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվեցին վերջապես այլընտրանքային իրական տեսակի խափանման միջոցներ, որովհետև մինչ այդ վեճը միշտ դատարաններում այն էր՝ կիրառել կալանք, թե՞ գրավ։ Հայաստանում այլևս կա տնային կալանք, վարչական հսկողություն և այլն, և ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես 2024 թվականի հոկտեմբերին  ազգային ժողովում հերթական հարց ու պատասխանի ժամանակ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը ուղիղ արձանագրեց, որ այո՛, Հայաստանում այլևս կան այլընտրանքային խափանման միջոցներ, նույնիսկ համեմատեց կալանքի կիրառումը՝ առանց տնային կալանքը դիտարկելու, բռնապետական ռեժիմներին բնորոշ վարքագիծ, այսինքն այդ աստիճան ամեն ինչ ակնհայտ է: Նույնիսկ այսօրվա իշխանությունների համար է ակնհայտ, որ եթե կալանքը այդպես պերմանենտ, մշտապես կիրառվում է, դա բռնատիրական ռեժիմներին բնորոշ վարքագիծ է։ Այո, Հայաստանում կա տնային կալանք, այո, Սամվել Կարապետյանի գործով մենք նաև այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ միջնորդություններ ներկայացրել ենք, թեև ինչպես գործընկերս նշեց, ընդհանրապես հիմնավոր կասկածի մասին մենք վեճ չունենք, այսինքն իրապես այս դեպքում պայմանը բացակայում է։ Եթե պայմանը բացակայում է, ապա միջնորդությունը պարզապես պետք է մերժվի և չդիտարկվեն այլընտրանքային խափանման միջոցները»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարկուտ

Սպասվում է կարկուտ

Երևան քաղաքում օգոստոսի 30-ին կեսօրից հետո, 31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։...

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի տարածքում բախվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն...

Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ

Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ

Այսօր Սևանա լճի օրն է. գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ։ Այս մասին սոցցանցերում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը: «Հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է...

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։...

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի և «ԿԱՄԱԶ»-ի բախման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 38-ը վիրավորվել են, հաղորում է РБК-ն։ Վթարը տեղի է ունեցել Ստավրոպոլի երկրամասում։ Վիրավորների թվում կա 10 երեխա: Ավելի ուշ հաղորդվեց, որ Ստավրոպոլում ավտովթարից տուժածներից մեկը...