Վազգեն Սարգսյանի խոսքը հաշվի առնելով, Փաշինյանը պոստ դրեց Արցախից դուրս եկողների համար. Կիմ Բալայան

2 Սեպտեմբերի, 2025

Որևէ տարբերակ չկա, որ Արցախի հարցը չլուծվի, որովհետև միջազգային իրավունքը բխում է մի հիմնարար սկզբունքից, որ ուժի միջոցով, ուժի սպառնալիքով որևէ մի խնդիր չի կարելի լուծել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը։

«Այսօր ոչ միայն ուժի միջոցով, այլ ցեղասպանության միջոցով է լուծվել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այսօր դժբախտաբար և Թրամփը, և Պուտինը, որը համաձայնեց լուծարելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունը, փաստորեն իրենք ցեղասպանական գործողություններին դառան աջակցողներ, որը սոսկալի է միջազգային իրավունքով։ Իհարկե, ես հասկանում եմ Ռուսաստանը ինչու է այդպես վարվում, Ռուսաստանը ունի այսօրվա շահեր, պատերազմի հետ կապված խնդիրներ, որպեսզի Թուրքիան ակնհայտորեն հանդես չգա Ուկրաինայի կողմից,  Պուտինը համաձայնեց այդ  քայլին։

Երկրորդը, ինքնորոշման իրավունքը այնպիսի իրավունք է, որը ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից է և հետևապես չի կարող պատահել, որ որևիցե պարագայում դա մոռացվի։

Ղարաբաղի հարցը լուծվելու է, բայց այսօր մի խնդիր կա, ի՞նչ երաշխիքով պետք է Ղարաբաղի ժողովուրդը հավաքականորեն վերադառնա Ղարաբաղ, խոսքը հավաքական վերադարձի մասին է։ Եթե մենք ունենայինք մի գոնե մեկ տոկոս ազգային մտածելակերպ ունեցող իշխանություն, այսօր այդպես չէր լինի։

Հասարակ մի օրինակ բերեմ։ Սովետական Միության ժամանակ, երբ որ տեղի ունեցավ Սումգայիթյան դեպքերը, տարբեր տեղերում պետությունը իր վրա վերցրեց, տներ կառուցեց սեփական, նվիրեց Սումգայիթից եկածներին։ Մինչև հիմա Եղվարդում երկու թաղամաս կա, մեկը Սումգայիթյան թաղամաս է կոչում, մեկը Բաքվի թաղամաս է կոչում։ Իսկ այսօր բոլոր պայմանները ստեղծվում են, որ ղարաբաղցիները Հայաստանում էլ չմնան», — ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Ռուսական բազան կհեռացվի՞․ «Կարճ ասած»

  2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից,...

Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են

Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են

Սեպտեմբերի 2-ին` ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ նշված...

Չեն ուզում, որ հանրությունը ավելի լավ տեսնի այս աբսուրդը․ Լևոն Քոչարյան

Նախկինում չէր թույլատրում ուղիղ հեռարձակումը, հիմա փաստորեն նաև դատարանը չթույլատրեց բոլոր վկաներին հարցաքննությունը հրապարակելը․ սա առնվազն տարօրինակ է, որովհետև մոտ 15 վկա արդեն հարցաքննվել էր և այս խնդիրը չէր եղել։...

Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում կայանալիք համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին և կավարտվի սեպտեմբերի 25-ին, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի...

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության...