Վայելեք «Իրական Հայաստանի» գարշահոտությունը. Հայկ Դեմոյան

25 Հոկտեմբերի, 2025

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել է. «Վայելեք «Իրական Հայաստանի» գարշահոտությունը: Այն դեռ երկար է բուրելու ու երբեք չթեքվեք պարզելու համար, թե որտեղից է գալիս այդ գարշահոտությունը: Այն գալիս է մեզանից յուրաքանչյուրից` ուսյալից, անկիրթից, անվանի գիտնականից ու հասարակ քաղաքացուց: Մենք ինքներս, մեր ձեռքերով ստեղծեցինք այն աղբահորը, որտեղ բուծվեցին ու սնուցում ստացան այսօրվա իշխանական մակաբույծները:

Այդքան հեշտ, հանգիստ ու սահուն մի ամբողջ ողբերգության հիշողություն տվեցիք բռնաբարելու, լռությամբ ու «ըմբռնումով» տարաք ազգային հիշողության համար մեկ հուշահամալիրի պղծումն ու ավերումը ու շարունակում ենք տռճիկ տալ ֆեստիվառների գարշահոտ երաժշտության տակ:

Հենց այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ է լռության հաճախականության վրա նստած կրթված ու զարգացած ակադեմիականները, հատկապես այն պատմաբանները, ովքեր խելոք դեմքերով խոսում ու գրում են ազգային պատմության ողբերգական էջերի մասին, չհասկանալու ու չտեսնելու տալով մեր աչքի առաջ իրական ռեժիմով գրանցվող ողբերգական էջերը: Ախր ո՞նց խոսեն ու գրեն, աշխատատեղ, աշխատավարձ, պարգևներ, դրամաշնորհներ, ճանաչում կա, ո՞նց միանգամից զրկվեն դրանից:

Վաղվա Օհանավանի ճակատամարտի մասնակիցներին հաջողություն եմ մաղթում ու ցանկանում եմ հիշեցնել, որ ի տարբերություն Տաթևի վանքի ձորի, Հովհանավանքի ձորը նույնքան խորը լինելով, զուրկ է բուսականությունից, հետևաբար ջախջախվելու հավանականությունն ավելի մեծ է…»։

 

Նմանատիպ նյութեր

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։ «Մեզ միավորում են նույն հավատքը և...

ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին «Nissan»-ում բռնկված հրդեհից փրկել են

ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին «Nissan»-ում բռնկված հրդեհից փրկել են

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել դեպի Բավրա ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ «Վարորդին և 6 ուղևորներին...

Գեղարքունիքում և Լոռիում քամու հետևանքով ծառեր են տապալվել

Գեղարքունիքում և Լոռիում քամու հետևանքով ծառեր են տապալվել

Նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի և Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով մի շարք հասցեներում տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների և դրանց մետաղական կառուցատարրերի...

Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից. Նարեկ Կարապետյան

Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից. Նարեկ Կարապետյան

Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ մեջբերելով՝ Սրբ Պաիսիոս Աթոսցու...

Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ

Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr», «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց...