Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի հանքային պաշարների վերաբերյալ

1 Մայիսի, 2025

Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել օգտակար հանածուների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Այս մասին գրում է bbc.com-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն զգալի ֆինանսական և նյութական աջակցության, որն ամերիկյան ժողովուրդը ցուցաբերել է Ուկրաինայի պաշտպանության համար Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր»:

«Այս տնտեսական համագործակցությունը թույլ է տալիս երկու երկրներին աշխատել միասին՝ ապահովելու, որ մեր ընդհանուր ակտիվները, տաղանդները և կարողությունները արագացնեն Ուկրաինայի տնտեսական վերականգնումը», — ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ կողմերը կաշխատեն «վերջնական հաստատման վրա, թե ինչպես է կառավարվելու ծրագիրը և զարգացվելու այս կարևոր գործընկերությունը»։

«Ինչպես նախագահն է ասել, Միացյալ Նահանգները հավատարիմ է այս դաժան և անիմաստ պատերազմին վերջ տալուն: Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որի կենտրոնում երկարաժամկետ հեռանկարում կլինի ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինան»,- ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։

Փաստաթղթի ստորագրման մասին հայտարարել է նաև Վաշինգտոնում գտնվող Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։

«ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ ստորագրել եմ համաձայնագիր՝ ստեղծելու ԱՄՆ-Ուկրաինա վերականգնման ներդրումային հիմնադրամ: Շնորհակալություն նախագահներին իրենց առաջնորդության համար: Շնորհակալություն բոլորին, ովքեր աշխատել են համաձայնագրի համար և այն ավելի իմաստալից դարձրել: Այժմ փաստաթուղթը կարող է հաջողություն ապահովել մեր երկու երկրների համար»,- գրել է նա Facebook-ում:

Նա հավելել է, որ համաձայնագիրը պետք է վավերացվի Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից։

Նմանատիպ նյութեր

«Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը

«Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը

Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել են Արմավիր֊Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի իրենց մթերքը իրացնելու խնդիրներին։ «Մենք խնդիր ունենք ու դրան լուծում չի տրվում։ Հիմնականում հենց դեղձի խնդիր կա, բայց մյուս մթերքն էլ չենք կարողանում իրացնել։...

Ի՞նչ լուր կա 4 մարզադաշտից, որոնց համար 2,5 միլիարդ դրամ է փոխանցվել․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին 

«2022 թվականի դեկտեմբերի 29-ին կառավարության որոշմամբ ձեզ համար հոգեհարազատ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կառավարությունը 5 միլիարդ դրամի գրանտ է տվել՝ չորս ֆուտբոլային խաղադաշտ կառուցելու համար։ 2,5 միլիարդ դրամը միանգամից փոխանցում է...

Ցավում եմ, որ դուք պատկերացում չունեք՝ կարող եք խոսել Գանձասարի մասին, թե՝ ոչ․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականին

  «Ես ուրախ եմ, որ դուք ասացիք, որ եկեղեցին հանդիսանում է մեր ինքնության մի մասը, և պատմամշակութային ժառանգության պահպանումը առաջնահերթություն է: Ես ուզում եմ հասկանալ՝ արդյոք նո՞ւյն տրամաբանությամբ եք մոտենում, օրինակ, որ թույլ...

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից։ Վերջինիս ռուսական անձնագիրը չեղարկվել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ 2026 թվականի հունիսին նա բերման էր ենթարկվել իրավապահ մարմինների կողմից և տեղավորվել միգրանտների...

Ընտանիքը չթիրախավորեք, պատասխանը կարող է լինել շատ ավելի կոշտ․ Դավիթ Ղազինյան

  «Հնչեց գնահատական վատ հետևանքների, այսինքն՝ իրավաբանական դպրոցի վատ հետևանքների։ Արդյո՞ք ձեզ հետ համաձայն են փոխվարչապետը, Անվտանգության խորհրդի այսօրվա քարտուղարը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, առողջապահության...