«Վարկային տոկոսադրույքների բարձր լինելը և հասարակության մասսայական վարկավորման միջոցով բեռի տակ մտնելն ամենապարզ վերլուծությամբ ցույց է տալիս, որ քաղաքացու եկամուտների մեծ մասը գնում է վարկային տոկոսադրույքների սպասարկմանը կամ մայր գումարի մարմանը։ Վարկային տոկոսադրույքների սպասարկումն ինքնին արդեն բեռ է քաղաքացու համար։ Սև ցուցակների համար կարող է համաներում լինել, մարդը մի քանի տարի առաջ ուշացման պատճառով սև ցուցակում է հայտնվել և այժմ զրկված է նոր վարկ վերցնելու հնարավորությունից»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






