ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կկալանավորվի։ Այս մասին հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքված լրագրողներին հայտնեց Վարդան Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։
Վարդան Հարությունյանը ձերբակալվել էր երեկ՝ օգոստոսի 7-ի երեկոյան՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։





