Վարդան Ղուկասյանի կալանավայրի պայմանները համատեղելի չեն նրա առողջական վիճակի հետ. փաստաբան

9 Հունվարի, 2026

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հունվարի 7-ին տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Aysor.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց, թե միշտ բարձրաձայնել են, որ Վարդան Ղուկասյանն առողջական խնդիրներ ունի։

«Դատարանը բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը և նշանակել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու և՛ հիվանդությունների բնույթը, և՛ դրանց համատեղելիությունը կալանքի հետ։ Հիմա այս հարցերի շրջանակում պարոն Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտությունների»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, թե արդյունքները դեռ պարզ չեն, դրանք լինելուն պես կհրապարակեն։

Փաստաբանի խոսքով՝ կալանավայրի պայմանները համատեղելի չեն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի հետ։

«Այլընտրանքը կլինի տնային կալանք, գրավ, թե վարչական հսկողություն, դա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Հուսով ենք, որ բժշկական կենտրոնի պատասխանները մեկ շաբաթվա ընթացքում կունենանք»,-ասաց փաստաբանը։

Նմանատիպ նյութեր

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...

Ձեզ բոլորիդ համախմբում է մեկ ընդհանուր հանցագործություն․ դուք պետական հանցագործություն եք կատարում․ Եգանյանը՝ իշխանությանը 

«Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության գլուխ, առաջինը թիրախավորեց Հայոց եկեղեցին։ Բայց տեսնում ենք՝ ուր է դա նրան տանում։ Ոչ մի լավ տեղ չի տանում։ Նիկոլ Փաշինյանը եկավ դագաղներով․ իրենք դագաղներն էին պարեցնում։ Եվ ես չեմ կարող մոռանալ մի շատ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյելբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը,18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ առանձին...

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...