Վարդան Ղուկասյանը րոպե առաջ պետք է ազատ արձակվի․ փաստաբանական խումբ

1 Նոյեմբերի, 2025

Վարդան Ղուկասյանը րոպե առաջ պետք է ազատ արձակվի, եթե իրավասու մարմինները գոնե նվազագույն հարգանք ունեն օրենքի նկատմամբ, քանզի այն վարույթով, որով վերջինս կալանավորվել է, 21.10.2025թ-ից առկա է քննիչի կողմից նոր որոշում՝ այլընտրանքային խափանման միջոցների համակցություն ընտրելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը։

«2025 թվականի հոկտեմբերի 21-ից թիվ 62305025 քրեական վարույթի շրջանակներում քննչական մարմնի միջնորդության հիման վրա,

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացվել էր որոշում՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառելու խափանման միջոց կալանք։

Այնուհետև, հենց նույն վարույթի շրջանակներում, նույն մարմնի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական խմբի ղեկավարը կայացրել է նոր որոշում, որով պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային համակցված խափանման միջոց՝ պաշտոնավարման կասեցում, և Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք։

Նշված որոշումն ընդունվել է 2025 թվականի հոկտեմբերի 21-ին և նույն օրը հաստատվել է վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Գորիկ Հովակիմյանի կողմից։

Այնուամենայնիվ, որոշումը պաշտպանական կողմին տրամադրվել է միայն ութ օր անց, ինչն ինքնին խախտում է պաշտպանական իրավունքի իրացման երաշխիքները և փաստացի հետաձգել է պարոն Ղուկասյանի ազատ արձակման գործընթացը։

Նշված հանգամանքներից բխում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 21-ից սկսած, այսինքն՝ նոր այլընտրանքային խափանման միջոցի ընտրության պահից, պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դադարել է ունենալ իրավական ուժ և հիմք։

Քննչական մարմնի նոր որոշմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինել է կալանքը, և այդ պահից սկսած՝ կալանքի մեջ պահելը հանդիսանում է անհիմն և ապօրինի ազատազրկում։

Այսինքն, արդեն շուրջ 12 օր է, ինչ պարոն Ղուկասյանը փաստացի գտնվում է ազատությունից զրկված վիճակում՝ առանց որևէ գործող դատական կամ իրավական ակտի, որը կնախատեսեր այդ սահմանափակման օրինականությունը։

Պարոն Ղուկասյանի պաշտպանական խումբը վերոնշյալ որոշման մասին տեղեկանալուց անմիջապես հետո դիմել է ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին, ինչպես նաև այլ իրավասու մարմինների՝ մատնանշելով այս անօրինականությունը։

Ստեղծված իրավիճակը ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության անունից գործող որոշ պաշտոնատար անձինք կամ չեն տիրապետում քրեադատավարական նորմերին և իրավական պետության սկզբունքներին կամ դիտավորությամբ խեղաթյուրում են արդարադատության բուն էությունը՝ չարաշահելով իրենց իշխանությունը և ոտնահարելով անձի հիմնարար իրավունքները։

Հարգելի տիկնայք,

Եթե չեք տիրապետում քրեադատավարական կարգավորումներին, ապա հարկ ենք համարում հիշեցնել, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների, կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը անբավարար է` անհնար է։

Մինչդեռ պարոն Վարդան Ղուկասյանի պարագայում, 2025 թվականի հոկտեմբերի 21-ից առկա է օրինական ուժ ունեցող որոշում, որով նրա նկատմամբ ընտրվել է այլընտրանքային համակցված խափանման միջոց՝ պաշտոնավարման կասեցում և բացակայելու արգելք, ինչը բացառում է կալանքի հետագա կիրառման իրավաչափությունը։

Հետևաբար, պարոն Ղուկասյանի կալանքի շարունակական պահպանումը հակասում է ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև մարդու հիմնարար իրավունքներին և իրավական պետության սկզբունքներին։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ պահանջում ենք անհապաղ դադարեցնել պարոն Վարդան Ղուկասյանի ապօրինի կալանքը և անմիջապես ապահովել նրա ազատ արձակումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...