Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»

29 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Ջերմուկ համայնքում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և մեր տեղեկություններով՝ իշխանական թիմում Ջերմուկի համայնքապետի պաշտոնի համար քննարկվող թեկնածուն հենց Վահագն Արսենյանն է։

Վահագն Արսենյանն արդեն ղեկավարել է Ջերմուկ համայնքը, իսկ ավելի ուշ նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։ Այժմ, ըստ մեր տեղեկությունների, նա մտադիր է կրկին վերադառնալ Ջերմուկի համայնքապետի պաշտոնին՝ առաջադրվելով առաջիկա ՏԻՄ ընտրություններում։

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ։ Նա հաստատեց մեր տեղեկությունը և նշեց, որ առաջադրվելու է Ջերմուկի համայնքապետի պաշտոնում։

Այսպիսով, մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո Արսենյանը պատրաստվում է կրկին մասնակցել Ջերմուկի համայնքապետի ընտրություններին՝ այս անգամ արդեն որպես թեկնածու»։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը հերքում է դիրքային զիջումների մասին լուրերը

Իշխանությունը հերքում է դիրքային զիջումների մասին լուրերը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային զիջումների մասին հրապարակումները: Փոխվարչապետի գրասենյակից արձագանքել են այս թեմայով «Արմենպրես»-ի հարցմանը: -Որոշ տեղեկատվական...

Երևանում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ

Երևանում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում՝ Ֆրանսիայի հրապարակում, տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Կ․-ի վարած «Yutong»...

Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից. Գառնիկ Դավթյան

Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից. Գառնիկ Դավթյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը հայտնել է, որ հրաժարվել է Տանզանիայում կայանալիք Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին մասնակցելուց։ Նա նշել է, որ հրաժարվել է նաև Ռուբեն Ռուբինյանի հետ քննարկումներից՝ պնդելով, որ Ռուբինյանը որևէ...

Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել

Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել

Ալմաթիում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Tengri News-ը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06:32-ին, դրա մագնիտուդը կազմել է 3,4։ Երկրորդ՝ ավելի ուժգին ցնցումը գրանցվել է ժամը 09:38-ին. մագնիտուդը հասել է 4,2-ի։ Ստորգետնյա...

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. Արա Ղազարյան

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. Արա Ղազարյան

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի հունիսի 18, 2026 թվականի վճիռը Մեծ Պալատ (V.T. and others v. Azerbaijan)։ «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը գրում է. «Դա սպասելի էր։ Բողոքը դեռ...