«Նրանց սադրանքը դա եկեղեցու թեման ներս բերելն է, երբ որ մեր սահմանը անխոչընդոտ, զենքով հատել է մի թուրք ահաբեկիչ։ Ինքը զինվորական չի, ինքը ահաբեկիչ է։ Երբ որ եկել է, մտել է մեր տուն ու մեր հայրենակիցներից մեկին այնպիսի վնասվածք է հասցրել, որ այդ մարդը կարող է և չքայլել։
Ինքը ուղղակի ահաբեկիչ է, ու իրենք այդ ահաբեկիչի թեման փորձում են փակել։ Այս նոր, չգիտեմ ինչ՝ քննիչ հանձնաժողով են ստեղծել, հակասահմանադրական ինչ են արել, դրանով փորձում են շեղել»,- այս մասին լրագրողնրի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։
Մանրամասն՝ տեսանյութում։



