Վահագն Ալեքսանյանը մանկապարտեզ չի ուտում, շնորհավորում եմ․ Արեգա Հովսեփյան

5 Օգոստոսի, 2026

 

«Մինչ այս պահը միակ փաստը, որ մենք բոլորով այստեղ պարզեցինք՝ մեջբերելով ձեր դիմացինին, այն է, որ Վահագն Ալեքսանյանը մանկապարտեզ չի ուտում։ Շնորհավորում եմ այդ կապակցությամբ։

Եթե ես չլինեի ընդդիմադիր պատգամավոր, գուցե անկեղծորեն, ամենայն անկեղծությամբ ուզենայի ձայն տալ, կողմ քվեարկել պարոն Ալեքսանյանին․ մի փոքր այս երեք օրվա խոսույթը կհամադրեի, հասկանայի՝ գուցե իսկապես արժե՞ գալ և կողմ քվեարկել։ Բայց այս երեք օրվա ընթացքում օրենսդիր ներկայացուցիչը բառացի գալիս, ասում է, որ ինքը անընդհատ խոսում էր այն մասին, որ պետք է ընտրական օրենսգիրքը խախտվեր։ Ասում էր․ «Ես խոսում էի, ժողովո՛ւրդ ջան, ասում էի՝ եկեք խախտենք այդ օրենսգրքում գրված տողերը, ես ասում էի՝ եկեք խախտենք, ու ինձ ոչ մեկ չէր լսում»։

Ժո՛ղովուրդ, Ազգային ժողովի պատգամավորը, ով մասնակցում է օրենքների ընդունմանը և այլն, չի՛ կարող նման խոսույթ ունենալ։ Այդպես ասում էիք․ «Եկեք ընդունենք, դե, զինվորները ուշացած են եկել» և այլն։ Նախ՝ զինվորին այդպես չեն հարգում և երկրորդ՝ ավելի հակված կլինեի հավատալու ձեր անկեղծությանը, եթե գոնե մի միտք հնչեր, որ սա ընդունելով որպես նախադեպ՝ ինչ-որ առաջարկություն անեիք, ասեիք՝ փոփոխություն մտցնենք օրենքի մեջ և այլն, որից հետո նման միջադեպերը օրինական համարվեին։ Բայց դուք ջատագովում էիք, որ ընտրական օրենսգիրքը խախտվի՛։ Սա աննորմալ երևույթ է»,- ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԱԺ-ն կունենա 12 հանձնաժողով, որից 4-ի նախագահումն ընդդիմությանն է

ԱԺ-ն կունենա 12 հանձնաժողով, որից 4-ի նախագահումն ընդդիմությանն է

9-րդ գումարման ԱԺ-ն կունենա 12 մշտական հանձնաժողով: Նվազագույնը 8 անդամ կունենան հանձնաժողովները՝ 5-ը «Քաղաքացիական պայմանագրից», 2-ը «Ուժեղ Հայաստանից», 1-ը «Հայաստան» դաշինքից: 10-ական անդամներ կունենան Պաշտպանության և էթիկայի հանձնաժողովները։ Հանձնաժողովների...

Եվրամիությունը կրկին ավելացրել է Ռուսաստանից գազի ներմուծումը

Եվրամիությունը կրկին ավելացրել է Ռուսաստանից գազի ներմուծումը

Չնայած ռուսական էներգակիրների մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ Եվրոպայի գործադրած ջանքերին՝ Ռուսաստանից ԵՄ հեղուկացված բնական գազի ներմուծման ծավալը կրկին աճել է։ Ինչպես հայտնում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Էներգետիկայի և մաքուր օդի...

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ. Ռոբերտ Ամստերդամ

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ. Ռոբերտ Ամստերդամ

Ջերմորեն շնորհավորում եմ իմ գործընկեր և բարեկամ, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա, մասնավորապես,...

TRIPP-ը ստեղծում է պանթուրանական միջանցք՝ Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք․ Արթուր Խաչատրյան 

  Ինչ ասել ենք մեկ տարի առաջ, հիմա նույնպես կրկնում եմ՝ TRIPP-ը չի լուծում Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։...

Կարտոֆիլի իրացման հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը. Հայաստանը 5-րդն է

Կարտոֆիլի իրացման հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը. Հայաստանը 5-րդն է

2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից կարտոֆիլի արտահանումը կրճատվել է գրեթե 5 անգամ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։ Երկիրը կարտոֆիլի վաճառքից ստացել է 4 միլիոն 879 հազար դոլարի եկամուտ, իսկ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 18 414 տոննա։ Նվազումը կազմել է...