Թորոսյանի ներկայացրած թվերից պարզ է՝ արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը լիովին տապալված է. Արեգա Հովսեփյան

6 Նոյեմբերի, 2025

«Մեր ձևով» համաժողովրդական շարժման անդամ Արեգա Հովսեփյանը գրում է. «Մի մեգապրոյեկտի հետքերով. Օրեր առաջ ՀՀ սոցապ նախարար Արսեն Թորոսյանը խոսել է մի մեգապրոյեկտի մասին` արցախցիներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին։
Նա նշել է, որ ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 միլիարդ դրամ, և այդ ծրագիրը ընթանում է բարեհաջող:
Հիմա եկեք հասկանանք, թե ինչքանով է այն բարեհաջող:
Նախ, ծրագիրը իրականացվելէ 0 ներառականության հիմունքով: Իշխանության ներկայացուցիչներն անընդհատ պնդում են,որ հանդիպումներ են ունենում արցախյան կողմի հետ, բայց թե ովքեր են նրանք՝ ոչ ոք չգիտի: Իսկ արցախյան ինստիտուտների ներկայացուցիչների հետ հազվադեպ հանդիպումները կրում էին բացարձակապես ձևական բնույթ, և մեր առաջարկությունների գերակշիռ մասը մերժվում էր:
Բացի այդ, կառավարության այդ որոշումն ընդունվել է օրենքի պահանջի ակնհայտ խախտմամբ, նախագիծը չի տեղադրվել իդրաֆթում, հանրային քննարկումներ տեղի չեն ունեցել, ինչը հնարավորություն կտար արցախցիներին գոնե այդ ձևաչափով իրենց ձայնը լսելի դարձնելու:
Այս ծրագրի պահանջներն այնպիսինն են, որ արցախցիները կարողանում են բնակարան ձեռբերել հիմնականում երկրորդական շուկայից, ինչը նպաստում է երկրորդական շուկայի բնակարնների գների արհեստական և կտրուկ աճին:
Փաստացի, այդ բնակարանների տերերը, վաճառելով իրենց բնակարանները, հակված են լինում տեղափոխվել Երևան՝ նպաստելով ուրբանիզացիայի մակարդակի բարձրացմանը: Իհարկե, կա ավելի վատ սցենարը ևս, երբ մարդիկ պարզապես որոշակի գումար ունենալով գրպանում, արտագաղթում են:
Անգամ Արսեն Թորոսյանի ներկայացրած թվերից ելնելով, կարող ենք եզրակացնել, որ ծրագիրը ԼԻՈՎԻՆ ՏԱՊԱԼՎԱԾ է: 30 000 ընտանիքներից մինչ օրս հավաստագիրն իրացրել է 1200 ընտանիք, այսինքն ընդամենը 4 %: Իսկ ծրագիրն արդեն գործում է 1.5 տարի:
Կարծում եմ պարզ է, որ եթե ծրագիրն իրապես ծառայեր արցախցիներին բնակարան ձեռբերելուն, այդպիսով Մայր Հայաստանում մնալուն, հավաստագիրն իրացրածների թիվը շատ ավելին կլիներ:
Որպես ամփոփում, այդ ծրագիրը, որի համար նախատեսվում են հսկայական գումարներ, որևէ ավելացված արժեք չի ստեղծում պետության տնտեսության համար և չի նպաստում Հայաստանում արցախցիների մնալուն:
Իսկ այ թե որոնք են իրական նպատակները, թողնում եմ յուրաքանչյուրիդ դատողությանը:
Հ.գ. ես իմը ունեմ»:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...