Վաղարշապատ համայնքի ղեկավար կազմը հրաժարական է տվել

11 Հուլիսի, 2025

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի՝ լիազորությունները դադարեցնելու դիմումից հետո փոխարինող էր դարձել առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը: Սակայն նա երեկ՝ 2025թ. հուլիսի 10-ին, հրաժարվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Նման դիմում ներկայացրել է նաև համայնքապետի մյուս տեղակալ Մհեր Մկրտչյանը, ինչից հետո համայնքը մնացել է առանց ղեկավար կազմի:

Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մշակված պլանն է, որպեսզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի, գրում է «Հետքը»։

Հիշեցնենք, որ2025թ. հունիսի 9-ին Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարվեց, որ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը 2025թ. մայիսի 27-ին կազմել է արձանագրություն, որի հիմքով վաղաժամկետ դադարել է նրա՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունը:

Դ. Գասպարյանը հրաժարվել էր ավագանու մանդատից: Դրանից հետո համայնքի ղեկավարի փոխարինող դարձավ առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը:

Վաղարշապատի ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամները երկու անգամ նախաձեռնեցին արտահերթ նիստ, որպեսզի համայնքի ղեկավար ընտրեն: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ ավագանու անդամները չներկայացան և նիստերը տապալվեցին:

2025թ. հունիսի 20-ին Կառավարությունը որոշել է Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորել և արտահերթ ընտրություններ նշանակել։

Արդեն հայտնի է, որ համայնքապետարանի իշխող խմբակցությունը տապալում էր ավագանու նիստերը, որպեսզի համայնքի ղեկավար չընտրվի, և մինչև ընտրությունները համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի Խոյ համայնքի նախկին ղեկավար, այժմ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։

 

Նմանատիպ նյութեր

425 մլն դրամ՝ ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար․ Կառավարության որոշումը

425 մլն դրամ՝ ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար․ Կառավարության որոշումը

Այս տարվա օգոստոսի 18–ից մինչև սեպտեմբերի 1–ը շուրջ 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի շուրջ 400 տոննա թզի և 3000 տոննա դեղձի մթերումների համար։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ`...

«Զովք» սուպերմարկետում 36-ամյա տղամարդը գարեջրի շիշ է կոտրել, հայհոյանքներ հնչեցրել և ծեծկռտուք սարքել

«Զովք» սուպերմարկետում 36-ամյա տղամարդը գարեջրի շիշ է կոտրել, հայհոյանքներ հնչեցրել և ծեծկռտուք սարքել

Օգոստոսի 12-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1...

Թրամփի «տնտեսական պատերազմը» ԱՄՆ-ին ավելի շատ պարտություններ կբերի. Արաղչի

Թրամփի «տնտեսական պատերազմը» ԱՄՆ-ին ավելի շատ պարտություններ կբերի. Արաղչի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ Իրանի դեմ ուղղված «կործանարար» տնտեսական գործողությունը Սպիտակ տան՝ Միացյալ Նահանգներում առկա ճգնաժամից ուշադրությունը շեղելու փորձ է։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Այսպես...

Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել

Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել

Հայտնի են դարձել օգոստոսի 19–ին, ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի ենթարկված զինվորների անունները, գրում է ArmLur.am–ը։ Վիրավորներն են 2007 թվականին ծնված  ժ.Հ-ն, 2007...

Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի

Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ գրում է․ Ադրբեջանական իշխանությունները ռազմական վարժարանի են վերածել բռնազավթված Մարտունու շրջանում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին, ինչը մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մի շարք միջազգային...