Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ

9 Օգոստոսի, 2026

Օգոստոսի 3-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Արթուր Գ․-ն վիճաբանել է եղբայրներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Արման Պ․-ի, 23-ամյա Ավետիս Պ․-ի և վերջիններիս հայր՝ 57-ամյա Աշոտ Պ․-ի հետ, որի ընթացքում վերջիններս քաշքշել են և հարվածներ են հասցրել Արթուր Գ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Արթուր Գ․-ն իր ընկերների հետ վերցնելով տարբեր տեսակի սառը զենքեր, օգոստոսի 3-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, հավաքվել են Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում և պատրաստվել, որպեսզի, երբ եղբայրները փակեն իրենց տան հարակից մրգի խանութը, նրանց հանկարծակիի բերելով՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, իրենց հետ վերցրած տարբեր տեսակի սառը զենքերը կիրառեն եղբայրների նկատմամբ՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով օգոստոսի 3-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցից խուլիգանության նախապատրաստության և ապօրինի սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Արթուր Գ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 18-ամյա Աղվան Ս․-ն, 17-ամյա Հ․ Թ․-ն, 18-ամյա Սերյոժա Ս․-ն, 17-ամյա Լ․ Հ․-ն, 17-ամյա Ն․ Հ․-ն և ևս մի քանի անձանց, իսկ մեկ օր անց ոստիկանություն են տեղափոխվել նաև Ավետիս Պ․-ն և Արման Պ․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ Արմավիրի մարզի բնակիչներ 17-ամյա Լ․ Հ․-ն և 48-ամյա Աշոտ Խ․-ն դեպքի օրը ոստիկաններին տեսնելուց հետո իրենց մոտ առկա սառը զենքերը նետել են Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում, և դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել են թվով 1 հատ կռփազենք և 1 հատ գաղտնի փականով դանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը երեկ քննարկում էր կազմակերպել՝ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները եւ լուծումները» թեմայով։ Հրավիրել էր արցախցիների, ՀՀ պետական գերատեսչությունների...

Ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»

Ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է։ Այս անգամ ահազանգը Քանաքեռավանից է․ «Ժողովուրդ» օրաթերթը բնակավայրի պաշտոնական էջից տեղեկացավ, որ բնակիչներին զգուշացրել են՝ մատակարարվող ջուրն աղտոտված է, և մինչև խնդրի...

Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»

Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները կարծես հատում են անդառնալիության կետը: Ռուսաստանյան մեր աղբյուրները հայտնում են, որ ոչ թե գազի գնի թանկացում է լինելու Հայաստանի համար, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին:...

Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»

Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Թվում է, թե հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումների ֆոնին տեղեկատվական և վերլուծական կենտրոնները պետք է առաջնահերթորեն կենտրոնացած լինեին ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված առողջ ու կառուցողական հրապարակումների վրա։ Սակայն մեր և...

ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»

ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Անկախության 35-ամյակի առթիվ պետական պարգևների ու դիվանագիտական աստիճանների արժանացած պաշտոնյաների հետ կապված ԱԳՆ-ում հատկապես չորս ներկայացուցիչների հետ կապված լուրջ...