TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ․ Հայաստանում Իրանի դեսպան

27 Փետրվարի, 2026

TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ, Երևանի Պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը: Այս մասին փոխանցում է Ազատությունը։

Արդյո՞ք Թեհրանի մտահոգությունները Միացյալ Նահանգների մասնակցությամբ իրականացվող ծրագրի շուրջ փարատվել են, «Ազատություն»-ը հարցրեց Խալիլ Շիրղոլամիին:

«Մենք հայկական կողմի հետ շատ լավ կապեր ունենք այս հարցի շուրջ, մշտական կապի մեջ ենք: Եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, մենք դեմ չենք դրան», — պատասխանեց իրանցի դիվանագետը;

2025-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունից հետո հարևան Իրանից պարբերաբար մտահոգություններ էին հնչում. պաշտոնապես հայտարարում են, թե TRIPP-ի մասին հայկական կողմի հավաստիացումներին հավատում են, մյուս կողմից, սակայն մտավախություն հայտնում, թե Միացյալ Նահանգներն այս ծրագիրը հնարավոր է սեփական անվտանգային քաղաքականությունը շարունակելու համար օգտագործի: Անցած տարեվերջին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականն ուղիղ հայտարարել էր, թե TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, և Թեհրանն ի սկզբանե դեմ է եղել նախագծին:

«Հաշվի առնելով Միացյալ Նահանգների թշնամական վերաբերմունքը Թեհրանի հանդեպ՝ մենք մտահոգություններ ունեինք, որոնց մասին մեր հայ գործընկերների հետ խոսել ենք շատ ջերմ մթնոլորտում, նրանք մեզ վստահեցրել են, թե Հայաստանը Իրանի դեմ գործողությունների հարթակ չի դառնա: Մենք փոխադարձ վստահություն ունենք», — ասաց Շիրղոլամին:

Նմանատիպ նյութեր

Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց

Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց

Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց, այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ քնչական կոմիտեից։ Նշենք, որ Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը ևս 2 ամսով կալանավորվել էր: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների...

Ձեր «ինտելեկտուալ» կոլեգաները շատ ավելի մեծ չարիքներ են արդարացրել. Քրիստինե Վարդանյան

Ձեր «ինտելեկտուալ» կոլեգաները շատ ավելի մեծ չարիքներ են արդարացրել. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Ամենազզվելին նույնիսկ այս վարչախմբի ներկայացուցիչները չեն։ Ամենազզվելին վարչախմբի ցանկացած հակապետական, հակասահմանադրական քայլ «ինտելեկտուալ սոուսով» արդարացնող իբր ինտելեկտուալներն են։ Սրանք մարդիկ են,...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Մարտիրոսյանի վարած «BMW X5»-ը և Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Սերո Հարությունյանի վարած «Nissan Tida»...

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ: Նրա պաշտպան Հրանտ Անանյանը «Ա1+»-ի հետ զրույցում անարդար է համարել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։ Անանյանը որոշումը ստանալուց հետո...

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է: Մալոյանի խափանման միջոցի հարցը դեռ քննվում է, հայտնում են ՔԿ-ից: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված...