Տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի․ «Փաստ»

12 Նոյեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Երևանյան անվերջանալի խցանումների շուրջ հանրային լայն քննարկումների ֆոնին ակտիվացել են նաև վրացական սոցցանցերում դժգոհությունները՝ կապված Թբիլիսիում ուղևորահոսքի կառավարման լուրջ դժվարությունների հետ։ Դրա ապացույցն է երեկ տարածված լուսանկարը։ Լուսանկարն արվել է երեկ առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Սադգուրիս մոեդանի» (Կայարանամերձ հրապարակ) կայարանում։ Հրապարակման հեղինակը գրում է. «Այս ինչ է կատարվում… Չենք կարողանում անգամ տեղաշարժվել»։ Մարդկանց անվերջանալի հոսքն ու կաթվածահար վիճակը ոչ միայն մեկ կայարանի, այլև տարածաշրջանային ու գլոբալ քաղաքային ենթակառուցվածքների ընդհանուր պատկերն է:

Վերջին տարիներին ավտոմեքենաների գնային բոլոր սեգմենտների հասանելիությունը՝ էժան, երկրորդային շուկայի մոդելներից մինչև բյուջետային նոր մեքենաներ, հանգեցրել է նրան, որ աշխարհի խոշոր քաղաքները փաստացի ծանրաբեռնվել են մետաղական զանգվածով: Ավտոմեքենան դարձել է հասանելի գրեթե բոլոր հասարակական խավերի համար, ինչի հետևանքով փողոցներում խցանումները հասել են օրհասական մակարդակի։

Սա ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային ֆենոմեն է։ Օրինակ՝ Տոկիոյի մետրոպոլիտենում առավոտյան պիկ ժամերին ծանրաբեռնվածությունն այնքան բարձր է, որ տասնամյակներ շարունակ գործում է հատուկ «օշիյա» (հրողներ) հաստիքը՝ մարդկանց վագոններ մղելու համար: Մեխիկոյում և Սան Պաուլույում փողոցային խցանումներն այնքան անվերջանալի են, որ վարորդները օրական 3-4 ժամ են կորցնում ճանապարհին, իսկ երբ փորձում են օգտվել մետրոյից, բախվում են կայարաններ մտնելու համար հարյուրավոր մետրեր ձգվող հերթերի: Անգամ Լոնդոնում կամ Նյու Յորքում, որտեղ հասարակական տրանսպորտի ցանցը հսկայական է, ավտոմեքենաների քանակի աճն ու պիկ ժամերի ուղևորահոսքերը պարբերաբար կաթվածահար են անում կենտրոնական հանգույցները:

Երբ վարորդները, հոգնելով ժամերով խցանումների մեջ մնալուց, փորձում են անցնել հասարակական տրանսպորտին, բախվում են մեկ այլ ծայրահեղության։ Մետրոպոլիտենն ու վերգետնյա տրանսպորտը պարզապես ի վիճակի չեն լինում միանգամից սպասարկելու այդպիսի հսկայական զանգվածներին։

Այսօր ամբողջ աշխարհում ուղևորահոսքերի և տրանսպորտային հոսքերի կառավարումը դարձել է ամենալուրջ մարտահրավերներից մեկը: Թբիլիսիի մետրոյի այս կադրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ առանց տրանսպորտային համակարգերի արմատական վերանայման և պլանավորման, քաղաքային շարժունակությունը կանգնում է ամբողջական կոլապսի առջև։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Երուսաղեմում երկու հրեա կին թքել են Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ

Երուսաղեմում երկու հրեա կին թքել են Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ

Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը ֆիքսել է երկու կնոջ, որոնք թքում են եկեղեցու ուղղությամբ։ Միջադեպը կրոնական թշնամանքի հերթական դրսևորումն է։ Այս մասին հայտնում է «301» լրատվականը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես...

ԱՄՆ բանագնացները Մոսկվայում են․ նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

ԱՄՆ բանագնացները Մոսկվայում են․ նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են, որտեղ նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Գրում է ՏԱՍՍ-ը: Քուշների խոսքով՝ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ բարձրացված հարցերը և փորձել...

Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկներն իրար ծեծել են․ տուժած կա

Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկներն իրար ծեծել են․ տուժած կա

Նոյեմբերի 3-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ ժամը 15։50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Հ․-ն և 15-ամյա Մ․ Դ․-ն Եղեգնաձոր քաղաքի Վայքի և Նարեկացու փողոցների խաչմերուկում ծագած...

Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է․ հիմա էլ Իռլանդիա է մեկնել

Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է․ հիմա էլ Իռլանդիա է մեկնել

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն: Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների...

Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան

Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը։ Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ իմ՝ ավագանու կազմում չլինելը առաջիկա քաղաքական պրոցեսներին իմ ավելի...