Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. «Փաստ»

15 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Միջազգային առողջապահական պրակտիկայում և առողջապահության տնտեսագիտության մեջ դեղերի հասանելիությունն ու գնագոյացումը համարվում են քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական պաշտպանվածության առանցքային գործոններից մեկը: Դեղորայքի բարձր գներն առաջին հերթին ծանր հարված են հասցնում բնակչության սոցիալապես խոցելի խավերին՝ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, թոշակառուներին և նվազագույն եկամուտ ունեցող ընտանիքներին: Երբ առաջնային անհրաժեշտության դեղամիջոցները դառնում են ֆինանսապես անհասանելի, դա ոչ միայն մեծացնում է քաղաքացիների ֆինանսական բեռը, այլև ուղղակիորեն խաթարում է հանրային առողջապահական համակարգի արդյունավետությունը:

Հայաստանում այս խնդիրը տարիներ շարունակ խորացել է, քանի որ գործող քաղաքականությունն ու ներմուծման մեխանիզմները չեն ապահովել անհրաժեշտ մրցակցություն: «Փաստ» օրաթերթն իր մանրամասն ուսումնասիրության մեջ ցույց էր տվել Հայաստանում և հարևան Վրաստանում վաճառվող նույնանուն դեղերի գների ակնհայտ անհամաչափությունը: Մասնավորապես, սրտանոթային, շաքարային դիաբետի, ստամոքսաղիքային, ինչպես նաև հակաբիոտիկների և շնչառական հիվանդությունների դեմ կիրառվող մի շարք դեղերի գները Հայաստանում մի քանի անգամ գերազանցում են վրացական շուկայի արժեքները։ Այսպես, շաքարային դիաբետի համար նախատեսված «Մետֆորմին Դենկը» Հայաստանում արժե 4260 դրամ, մինչդեռ Վրաստանում այն վաճառվում է 1590 դրամով, իսկ «Օմեպրազոլի» միջին գինը մեզ մոտ հասնում է 5360 դրամի՝ հարևան երկրի 1140 դրամի դիմաց։

Մամուլն արդեն գրել է, որ այս խնդրի կարգավորման շրջանակներում Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ստրասբուրգում աշխատանքային այցի ընթացքում հանդիպում էր ունեցել Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի (EDQM) տնօրեն Պետրա Դյորի հետ։ Քննարկման առանցքը եղել է Հայաստանում եվրոպական արտադրության որակյալ դեղորայքի հասանելիության բարձրացումն ու գրանցված դեղերի տեսականու ընդլայնումը, ինչը թույլ կտա գները նվազեցնել և հասցնել Վրաստանի մակարդակին՝ ավելի քան 1.3 միլիոն քաղաքացու հնարավորություն տալով տարեկան խնայել հարյուր հազարավոր դրամներ:

Այս գործընթացին հաջորդել է ևս մեկ կարևոր քայլ. Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Հարություն Հարությունյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ՝ քննարկելով այդ թվում վերջերս առաջնային դարձած առողջապահության ոլորտում նախատեսվող օրենսդրական նախաձեռնություններն ու ինստիտուցիոնալ համագործակցությունը:

Այսպիսով, դեղերի շուկայի բարեփոխման ուղղությամբ իրականացվում է լուրջ, համակարգված ինստիտուցիոնալ աշխատանք: Հարցը նախապատրաստվում է միջազգային գործընկերների հետ խորքային քննարկումների և եվրոպական չափանիշների համադրման միջոցով, ինչը թույլ չի տալիս որևէ սողանցք, որպեսզի դեղագործական շուկայում ձևավորված արհեստական մոնոպոլիաներն ու շահագրգիռ խմբերը կարողանան խոչընդոտել օրենսդրական փոփոխություններին: Հարցը լայն սպեկտրով քննարկման դնելը հնարավորություն է ստեղծում, որպեսզի այս անգամ վերջնական հաղթող դուրս գա Հայաստանի քաղաքացին՝ ստանալով որակյալ և էապես ավելի մատչելի դեղորայք:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով․ զոհված զինծառայողի հայր

Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով․ զոհված զինծառայողի հայր

«Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով։ Խոսքը Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի, նրա սխրանքի և մեր ազգային արժանապատվության մասին է»,- նշել է 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ...

«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Այսօր` հոկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Աղավնատուն-Ամբերդ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին։ Ինչպես դեպքի...

«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել․ Sputnik

«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել․ Sputnik

«Դոպինգ Սփեյս» ընկերությունը դեռևս չի վերադարձրել Ջենիֆեր Լոպեսի համերգից խնայված գումարները։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Նախարարությունից հայտնում են՝ եթե ընկերությունը...

Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը․ «Հրապարակ»

Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան տեսանյութ էր հրապարակել խաղաղության համաձայնագրի մասին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության։ Տեսանյութում նա ասում էր, որ Թուրքմենստանում Ալիեւի հետ շփումից ինքը հասկացել է, որ խաղաղությունը հնարավոր է, եւ...

Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». որն է պատճառը․ «Հրապարակ»

Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». որն է պատճառը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել՝ հրաժարվել գաղտնիության «դոստուպից»․ խոսքը պատգամավորների՝ պետական գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունենալու համար հատուկ փաստաթղթի տակ...