Տիգրան Ուլուբաբյանը կշարունակի մնալ կալանավորված

29 Օգոստոսի, 2025

Տիգրան Ուլուբաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ուլուբաբյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է փաստաբան Էրիկ Բեգլարյանից։

Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանը դեռևս 2025թ․ մարտին ահազանգել էր՝ իր նկատմամբ ոստիկանների կողմից բռնության գործադրման մասին՝ նշելով, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ, իբրև թե իր բարեկամի տան վրա ավազակային հարձակում իրականացրած ենթադրյալ հանցագործների հետ կապ ունի: Միայն բարձրացված աղմուկից հետո նախաձեռնվեց քրեական վարույթ՝ խոշտանգման հատկանիշներով, սակայն քրեական վարույթով ոչ միայն քրեական հետապնդում չիրականացվեց ոստիկանների նկատմամբ, այլև՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է կարճել գործը, փոխարենն՝ այժմ կալանքի տակ է Տիգրան Ուլուբաբյանը՝ ավազակային հարձակմանն օժանդակելու մեղադրանքով: Ուլուբաբյանը համաձայն չէ մեղադրանքի հետ, պնդում է՝ առկա չէ որևէ ապացույց, որ կարող էր փաստել իր հնարավոր առնչությունը՝ դեպքին։ Համաձայն չլինելով քրեական հետապնդման հետ՝ ի նշան բողոքի՝Ուլուբաբյանը հացադուլ է իրականացնում ՔԿՀ-ում։

 

 

 

 

Նմանատիպ նյութեր

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքները» թեմայով

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքները» թեմայով

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։...

Սա ոչ միայն իրավական, այլև բարոյական անպատասխանատվություն է․ Լարիսա Ալավերդյան 

  «Աստվածաշնչյան խոսքերով, երևի, պետք է սկսեմ՝ «Սիրտս տխուր է մահու չափ», որովհետև, ըստ էության, տեսնում ենք, որ մահը՝ լինի բանակում, թե ազատազրկման վայրերում, կարծես սովորական է դառնում։ Եվ ամենածանրն այն է, որ հասարակության լայն...

Կալանքի պայմանները դարձել են խոշտանգման միջոց․ Ձյունիկ Աղաջանյան

  «Նման գործելաոճով փորձ է արվում ընդհանրապես ոչնչացնել մրցակցային դաշտը, այսինքն՝ վերացնել հակառակ թեկնածուի առաջ գնալու և ընտրվելու ցանկացած հնարավորություն։ Մի բան հասկանանք․ այս ամենն իրականացնելու համար ընտրվում է կալանքը։...

Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը. Երևանի քաղաքապետարան

Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը. Երևանի քաղաքապետարան

Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Խորհրդարանում քննարկվում է ժողովրդավարության հետընթացը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Խորհրդարանում քննարկվում է ժողովրդավարության հետընթացը

Տեղի է ունենում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտակական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 6 հաարց է, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների...