Թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր և պայծառ հայոց պետության․ Վեհափառի ուղերձը

11 Ապրիլի, 2026

Փարիզում մեկնարկած աշխարհի 25 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողովին, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին և նպաստել ազգային ներուժի զորաշարժին, ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը.

«Համաժողովի հարգարժան մասնակիցներ, համայն հայության հոգևոր կենտրոն, Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում սփյուռքի զորաշարժի համաժողովի մասնակիցներիդ։

Ողջունում ենք կարևոր այս նախաձեռնությունը, որը կոչված է քննարկելու մեր ազգի առջև ծառացած ծանր և դժվարին հիմնախնդիրները, հստակեցնելու դրանց դիմագրավման ուղիներն ու մեր համազգային առաջնահերթությունները, հրաշավորելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև, խորը մտահոգության առիթ է բերում մեր ազգային կյանքում պառակտվածությունը, ատելության սերմանումը, ազգային կառույցների թիրախավորումը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խաթարված վիճակը։

Եկեղեցու հայկական բոլոր կազմակերպությունների նպատակը նույն է՝ համախմբել ազգային ներուժը, անվտանգ և ապահով դարձնել համայն հայության հայրենիքը, բարվոքել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, անխաթար պահպանել ազգային ինքնությունը։ Համաժողովին մասնակից կազմակերպությունները, ազգային միություններն ու գործիչները, որոնք ներկայացնում են հայության տարբեր հատվածներ, մեր Սուրբ եկեղեցու օրհնության ներքո անժխտելի ներդրում են ունեցել հայոց անկախ պետականության վերականգնման և Սփյուռքի կենսունակության պահպանման նվիրական գործում։

Անբեկանելի ճշմարտություն է, որ հայության և հայկականության հարատևության երաշխիքը, լեզուն, հավատքը ազգային դպրոցն է, հայրենի, անկախ ու ինքնիշխան պետությունը, որը հատուկ հոգածության և ուշադրության ներքո պիտի գտնվի, նաև Սփյուռքի առաջնային կարիքները։ Եվ հետևաբար, հայոց պետության պահպանությունն ու զորացումը այսօր էլ աշխարհասփյուռ մեր ժողովրդի առաջնային հանձնառությունն է։ Հարկ է հոգ տանել նաև, որ յուրաքանչյուր հայ, չտրվելով օտար գաղափարների և ազդեցությունների, շարունակի իր ողջ էությամբ և հոգով, դավանած արժեքներով կախված մնալ իր ազգային և հայրենիքին և իր կարողություններն ու շնորհները ի սպաս դնել մեր ժողովրդի և հարազատ երկրի առաջընթացին։ Պատմական տարբեր հանգամանքների բերումով աշխարհի տարբեր երկրներում ձևավորված Սփյուռքի համայնքների կազմակերպությունները պետք է միասնական ուժ և զորություն վերաձևեն հանուն ազգի և հայրենիքի շահերի պաշտպանության։ Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության և նվիրումի:

Թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր և պայծառ հայոց պետության։ Միայն Հայաստան- Սփյուռք փոխադարձ աջակցությամբ է հնարավոր հաստատուն ու բարվոք պահել մեր ժողովրդի կյանքը, հիմնված նախնյաց սրբազան ժառանգության և միևնույն արժեհամակարգի վրա։ Այս առումով, սիրելիներ, կարևոր առաքելություն ունեն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ազգային մեր կառույցներն ու հաստատությունները, որպեսզի երբեք չտկարանա ու չխամրի աշխարհասփյուռ հայոց ազգային հոգևոր ինքնությունը և անսասան մնա հայոց պետությունը։ Անհրաժեշտ է վերաիմաստավորել ազգային կյանքի մերօրյա ընթացքները և համախոհության մեջ գործուն միջոցներ ձեռնարկել կասեցնելու հայրենավնաս, ազգակործան երևույթները։

Այսպիսի համաժողովներն ու խորհրդակցությունները կարևոր քայլ են վերոհիշյալ հիմնախնդիրների հաղթահարման և լուծման ճանապարհին։ Զատկական այս օրերին Հայրապետիս աղոթքն է, որ բարձրյալ Աստված իմաստություն շնորհի պետությունների ղեկավարներին, խաղաղությունը վերահաստատելու աշխարհում և մարդկության կյանքում։ Թող փրկիչ մեր Տերը ապահով և անվտանգ պահպանի հայրենի մեր երկիրը, իր սուրբ հարության լույսով պայծառացնի համայն մեր ժողովրդին, անշեղորեն ընթանալու․․․․, հավատով կերտելու հայոց նորոգյալ կյանքն ու լուսավոր գալիքը։

Մեր գնահատանքն ենք բերում համաժողովի աշխատանքների կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին և մաղթում արդյունավետ ընթացք։ Օրհնությամբ Գարեգին Երկրորդ կաթողիկոս ամենայն հայոց»։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...