Թույլ անձրևն էլ բավական էր՝ Էջմիածնում ճանապարհաշինարարական թերությունները «ջրի երես» հանելու համար. «Հետք»

12 Դեկտեմբերի, 2025

Այս ճանապարհը հիմնանորոգվել է մոտ 4 ամիս առաջ: Օրերս տեղացած թույլ անձրևը բավական էր շինարարական թերությունները «ջրի երես» հանելու համար: Ճանապարհի հանձնման-ընդունման արձանագրությունն արդեն ստորագրվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ՝ Մհեր Մկրտչյանի կողմից, ինչը նշանակում է, որ համայնքապետարանին գոհացրել է կատարված աշխատանքը, մինչդեռ թերություններն ակնհայտ են. ջրահեռացման հորերը ասֆալտից բարձր են կառուցվել:  Այս մասին գրում է «Հետքը»:

Էջմիածին քաղաքի Վահան Տերյան, Սբ. Մեսրոպ Խորենացի, Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3 փողոցների, Չարենց թաղամասի շենքերի բակերի և բակային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների կատարման նպատակով 2024թ. հոկտեմբերի 9-ին պայմանագիր է կնքվել Վաղարշապատի համայնքապետարանի և «Լև-Շին» ՍՊԸ-ի միջև: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 636 մլն 450 հազ. դրամ: Սակայն, 2025թ. օգոստոսի 29-ին կողմերի միջև կնքվել է համաձայնագիր, որով ծավալաթերթ նախահաշվում կատարվել են ավելացումներ մոտ 32 մլն 498 հազ. դրամի չափով, ինչից հետո պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 668 մլն 948 հազ. դրամ:

Քաղաքի նշված ճանապարհների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ պետության և համայնքի մասնակցությամբ:

Պայմանագրի շրջանակում, Օրինակ՝ Սբ. Մովսես Խորենացի փողոցում կառուցվել է հեղեղատար կոյուղի, իսկ Տերյան փողոցի մի հատվածում միակողմանի տեղադրվել են բետոնե վաքեր (ջրատար խողովակ): Վերջիններս նախատեսված են նաև անձրաջրերի հեռացման համար:

Անձրևի ժամանակ ականատես ենք եղել, որ Խորենացի փողոցում կառուցված հեղեղատար կոյուղին տեղ-տեղ կառուցվել է ասֆալտից բարձր, ինչի հետևանքով անձրևաջրերը կուտակվում են ասֆալտի վրա՝ գոյացնելով լճակներ: Իսկ Տերյան փողոցի որոշ հատվածներում ճանապարհն այնպիսի թեքություն ունի, որ անձրևաջրերը հոսում են հակառակ մայթ, որտեղ վաքեր տեղադրված չեն՝ դարձյալ առաջացնելով ջրի կուտակումներ:

Վաքեր չունեցող հատվածներում ջուրն ուղղակի հոսում է ճանապարհով, քանի որ ջրահեռացման ցանց չի կառուցվել: Իսկ անձրևներից հետո ջրահեռացման կիսախողովակները լցվում են աղբով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։ Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության...

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ...

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսն ասել է, որ Ստեփան Ասատրյանը ոչ միայն չի հեռացել եկեղեցուց, այլ նաև ոստիկաններն են շարունակում...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

  Հակակոռուպցիոն դատարանը, Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Մանրամասները՝ ուղիղ...