|
Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել է, որ ժամը 19:53-ին տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը Բալըքեսիր նահանգում է: Երկրաշարժը զգացվել է Ստամբուլում և շատ այլ նահանգներում: Նահանգի Սինդիրգի քաղաքում երկրաշարժի հետևանքով ավերվել է մի ամբողջ թաղամաս, հայտնել են տեղի բնակիչները։ Մասամբ փլուզվել է մոտ տասը մասնավոր տուն։ Փրկարարները շարունակում են ստուգել վնասված շենքերը։ Փլուզված շենքերից մեկում ապրել է վեց մարդ։ Չորսը հայտնաբերվել և փրկվել են, իսկ ևս երկուսի որոնումները շարունակվում են։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում բջջային օպերատորները չեն աշխատում, և գյուղեր մուտք գործելը դժվար է։ |
Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում
Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայեջին, ժամանել է Սյունիքի մարզ և ստանձնել իր պաշտոնական պարտականությունները։ Այս մասին հայտնում է Իրանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Դավուդ Յայեջին բազմամյա դիվանագիտական փորձ ունի։...





