Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

1 Դեկտեմբերի, 2025

Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է։ Տեղացիներն այդ վանքն անվանում են Յոթ եկեղեցի (Yedi Kilise): Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վանքը կառուցվել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան լանջին։ Նախկինում այն եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունի: Այն, ինչ մնացել է, միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է:

Պատմական վանքը, որը մինչ օրս համապարփակ վերականգնման չի ենթարկվել, տարիների ընթացքում վանդալիզմի է ենթարկվել գանձ որոնողների կողմից և լրջորեն վնասվել է 2011 թվականի Վանի երկրաշարժի ժամանակ։

Փլուզված եկեղեցին արդեն 40 տարի է, ինչ գտնվում է տեղացի Մեհմեթ Չոբանի հոգածության ներքո։ Վարագավանքի հարևանությամբ կա նաև մզկիթ, որի կրոնական առաջնորդը 1950-ականներին եղել է Մեհմեթի հայրը ու նա նշել է, որ կաևոր է, որպեսզի հայկական այդ պատմական կառույցը պահպանվի։ Նա նշել է, որ ժամանակին այդ վանքը ծառայել է որպես գոմ և իր հոր նախազգուշացումների շնորհիվ է, որ այն չի շարունակել մնալ որպես ախոռ։

«Հայրս կամեցել է, որ այս վայրը պահպանվի։ Ես այստեղ եմ 35-40 տարի, և նրա հիշատակի համար չեմ կարող լքել այն», –  նշել է նա։

Նա նաև հավելել է, որ այս պարտականությունը կտակել է իր զավակին՝ ասելով «Ամոթ մեզ, եթե այն անտեր մնա իմ մահից հետո։ Ես ասել եմ իմ զավակին, բայց նրանք ասում են, որ դժվարություններ կունենան աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»։

Տեղացին նշել է, որ վանքը պահպանում է ամբողջությամբ սեփական միջոցներով։ Ըստ նրա՝ գմբեթներից երեքը փլուզվել են ու ինքն  այն ծածկել եմ փայտով և թիթեղով։ Ձմռանը, որբ  ձյուն է տեղում, ինքն է այն մաքրում ու վանքի տարածքը  մետաղական ցանցով պատում։

«Անցյալ տարի ես այն ամբողջությամբ ծածկել եմ բրեզենտով, բայց քամին այն պատառոտել է։ Ես ամեն տարի գումար եմ ծախսում իմ սեփական գրպանից»։ – նշել է նա։

Նա նաև շեշտել է, որ բազմիցս դիմել  է համապատասխան հաստատություններին բայց չի ստացել անհրաժեշտ աջակցություն։ Ըստ նրա՝ Հայաստանից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից տարբեր խմբեր պատրաստ են կամավոր կերպով աջակցել վանքի պահպանմանը։ Միայն թե վերականգնման ենթարկվի, բոլորը պատրաստ են օգնության, բայց և հավելել է, որ պաշտոնական գործընթացներն առաջընթաց չեն գրանցում։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...