Թուրքիայում Էրդողանի ժառանգի համար պայքարը լրջանում է՝ թևակոխելով նոր, ավելի թեժ փուլ․ Վարուժան Գեղամյան

8 Հունվարի, 2026

«Հայաստանի անմիջական հարևան Իրանում շարունակվում են ցույցերը, որոնք արտաքին ուժերը փորձում են օգտագործել՝ Իրանի կայունությունը խաթարելու ու երկիրը փաստացի «սիրիացնելու» համար»,- գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա շարունակել է. «Սիրիայի Հալեպի շրջանում, ուր մի քանի տասնյակ հազար հայ է ապրում, կառավարական ուժերը թուրքական աջակցությամբ փորձում են գրավել քրդական շրջանները, որի արդյունքները կանխատեսելի «անկանխատեսելի են»։ Ամեն պահ հայությանը վրա կախված է նոր կոտորածի ու տեղահանության վտանգը։

Թուրքիայում Էրդողանի ժառանգի համար պայքարը լրջանում է՝ թևակոխելով նոր, ավելի թեժ փուլ, ազդելով ներքին ու արտաքին քաղաքական բոլոր գործողությունների վրա։

ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարությունը «վենեսուելական գործողությամբ» հայտարարում է միջազգային հարաբերություններում ռեալիզմի գերակայության մասին. քաղաքականություն, որը հիմնված է ոչ թե կանոնների, այլ ուժի վրա։

Մասնագետները նշում են, որ սա էլ ավելի է մեծացնելու տարբեր տարածաշրջաններում զինված բախումների հավանականությունը։

Նույն ժամանակ հերթական շաբաթն է, ինչ Ադրբեջան է ժամանում ռազմամթերքով բեռնված օդանավերի հերթական խմբաքանակը, իսկ նախագահ Ի. Ալիևը իր վերջին ծավալուն ելույթում Հայաստանը բազմիցս որակում է «թշնամի», նշում է, որ միջազգային իրավունքը այլևս չի աշխատում ու հայտարարում, որ Հայաստանը չունի սահման, եղածը՝ «պայմանական սահման է» ու իրական չի, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել դրանք։

Սրանք այս օրերին տեղի ունեցող բազմաթիվ կարևորագույն իրադարձություններից են, որոնք ուղիղ, անմիջապես ազդում ու ազդելու են մեզ վրա։ Սրանց մասին լայն հանրությանը, իհարկե, չեն պատմելու ՀՀ դե-ֆակտո իշխող խմբավորումը, որովհետև դրանք ցուցադրում են իրենց քաղաքականության ու քարոզչական թեզերի լիարժեք սնանկությունը։

Հարգելի՛ լրագրողներ, քաղաքական գործիչներ, խնդրում եմ, հորդորում եմ, խոսել այս թեմաներից, այս թեմաներով ՀՀ դե-ֆակտո իշխանությունից պատասխաններ պահանջեք, ոչ թե «մանեք իրենց թելը» ու շինծու, ապազգային հակաեկեղեցական արշավի թեմայով իրենց լսարան տվեք ու իրենց թեզերը օրակարգային դարձրեք»։

Սա է Հայաստանի իրական օրակարգը, իսկ եկեղեցին իր տեղում է ու իր ազգային ընթացքը ձիգ կշարունակի՝ մեր բոլորի օգնությամբ։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...