Թուրքիան որևէ, բացարձակ որևէ լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում. Վարուժան Գեղամյան

20 Օգոստոսի, 2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Թուրքիան ու Ադրբեջանը հետևողական աշխատում են հայկական տեղեկատվական դաշտում պրոթուրքական ու հակահայկական թեզեր տարածելու համար։ Նպատակը՝ հայկական դիմադրությունը թուլացնել և վերջնականապես կլանեն (եթե կուզեք՝ վիլայեթացնել) Հայաստանը։

Այդ նպատակով տարբեր հնարքների են դիմում։ Օրինակ՝ հայալեզու կեղծ էջեր են բացում Facebook ու այլ սոցցանցերում (այդպիսի ապացուցված օրինակներ կարող եք գտնել այստեղ

Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա «հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով», այդ գործողությունները արվում են «հանուն հայ ժողովրդի բարեկեցության»։

Սա է պատճառը, որ այսօր առավել կարևոր է իմանալ ու ճանաչել իրական Թուրքիան ու Թուրքիայի իրական նպատակները, այլ ոչ թե այն, ինչ մեզ հրամցնում են ամենօրյա ռեժիմով թուրքական քարոզիչները։

Նկարագրված քարոզչության գլխավոր թեզերից է «սաղ հանձնեք, հետո սահմանները կբացվեն ու լավ կապրեք»-ը։

Թե ինչով է այդ թեզը վտանգավոր, խոսել եմ բազմաթիվ առիթներով և դեռ էլի հանգամանալից կներկայացնեմ։
Այժմ ասեմ, որ մեզանից զիջումներ ստանալու նպատակով պարբերաբար խոսք է գնում ինչ-որ մշուշոտ ապագայում սահմանները բացելու մասին։

Մինչդեռ նման նպատակ իրականում Թուրքիայում չկա՝ ի հեճուկս Հայաստանի դե-ֆակտո ղեկավարության պարբերական հայտարարությունների։

Այս են վկայում նաև օրերս թուրքական հեղինակավոր «Yetkin Report» պարբերականի աղբյուրների փոխանցաց տեղեկությունները։ Այսպես, համաձայն պարբերականի (https://yetkinreport.com/en/2025/08/09/aliyev-pashinyan-agree-will-turkiye-open-armenia-border-gate/) պետական աղբյուրների՝ օգոստոսի 8-ի նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան թուղթը «չի հանգեցնելու սահմանի բացման»։

Թուրքիան որևէ, բացարձակ որևէ լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում։ Ճիշտ հակառակը՝ փակ սահմանը որպես խայծ օգտագործելու հնարքով Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելով՝ Թուրքիան ավելի մեծ շահ ու օգուտ է ստանում»։

Նմանատիպ նյութեր

Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան

Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան

Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը: Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Ստորև ներկայացնում ենք նրա հոդվածն ամբողջությամբ. «Հայաստանի խորհրդարանի ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Նիկոլ...

Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների

Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների

Հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը Գնահատման և թեստավորման կենտրոնի www.atc.am կայքում կտեղադրվեն վերաքննության օրերին: Ժամը 10:00-ին կայանալիք առարկայի թեստը կտեղադրվի ժամը 09:30-ին, իսկ...

Պրոհայկական քաղաքականությունն այն է, որ ես չեմ ուզում հայի գումարը թողնեմ ուրիշին․ Նարեկ Կարապետյան

  «Մենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետներ, ոլորտի պրոֆեսիոնալներ: Կարող էինք ձեր մոդելով գնալ (ամենայն հարգանքով բոլորի հանդեպ)․ ձեր առաջարկած թեկնածուների մեջ մեկ հոգի ես տեսա, որ եղած թեկնածուների համեմատ այդ...

Որքան գոռում եք Եվրոպա, այնքան ավելի են վատթարանում մարդու իրավունքները ՀՀ-ում․ Աննա Գրիգորյան 

«Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցն ենք քննարկում և, անկեղծ ասած, ես միգուցե և չմոտենայի ամբիոնի եզրափակիչ ելույթ ունենալու համար, եթե որոշ հարցադրումներ չհնչեին տիկին Հովսեփյանին։ Այն հարցադրումները, որոնք...

Դուք կուրացած եք Թուրքիայի նկատմամբ վախից․ Իշխան Սաղաթելյան

  «Անցնող օրերին, երբ որ իմ դաշնակցական ընկերները կամ ընդդիմության ներկայացուցիչները այս ամբիոնից խոսում էին հայկական շահի մասին, իշխանության որոշ պատգամավորներ շատ հետևողական, մեղադրական տոնով հարցադրում են հնչեցնում, թե ինչու չեք...