Թուրք-ադրբեջանական տանդեմն ստանում է հրաշալի հնարավորություն՝ առանց մեկ փամփուշտի զավթել Երկրի տարածքները. Գևորգ Դանիելյան

15 Սեպտեմբերի, 2025

«Վաշինգտոնյան համաձայնագիրը ի սկզբանե սխալ օրակարգով է դարձել հանրային քննարկման նյութ, ինչին, ցավոք, տրվում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը: «Խաղաղություն ենք բերել» խոսույթին հակադարձելն իմաստազուրկ է»,- գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր  Գևորգ Դանիելյանը։

Ըստ նրա, հարկ է համալիր քննարկել այդ ծրագրի անխուսափելի հետևանքները, որոնցից էականն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն ստանում է հրաշալի հնարավորություն՝ առանց մեկ փամփուշտի զավթել Երկրի տարածքները, սկզբում Սյունիքի բնակավայրերը (ինչը մասամբ իրականացվել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի զավթմամբ), այնուհետև ցանկացած այլ տարածք բնակեցնելու միջոցով: Իսկ դրա համար ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հատուկ միջազգային պայմանագիր պետք չէ, քանզի այլևս որևէ էական խոչընդոտ չկա, ինչպես և չկար Նախիջևանում խոհրդային տարիներին, երբ ոմանք զուտ զգացմունքային հարթությամբ արտաբերում են՝ թե «տարիներով միմյանց հետ հաշտ ապրել ենք», բայց մոռանում են, որ այդ հաշտ ապրելն ավարտվել է լիակատար հայաթափությամբ:

«Պատերազմ մղում են կոնկրետ ակնկալիքով, սակայն եթե դա անարգել հասանելի է, ապա պատերազմի իմաստը ո՞րն է: Խաղաղության մասին խոսելը զուտ զիջումներն արդարացնելու բանաձև է, ինչը նախատեսված է երևույթների մեջ չխորացող հանրության համար:

Երբ ժամանակին քննարկվում էր Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին հարցը, դեռ ողջամտությունը թույլ էր տալիս բարձրաձայնելու դրա արդյունքում Երկրի առնվազն տնտեսությունը և ժողովրդագրական կազմն անվտանգ դարձնելու հարցերը, որոնք, ցավոք, արդեն մոռացության են մատնվել, օրակարգն արդեն այլ է՝ «պատերազմ, թե՝ խաղաղություն» հանրամատչելի կիսաթեզով …»,- գրել է Գ.Դանիելյանը։

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...