Թրքասիրության շաբաթ՝ Հայաստանում․ «Կարճ ասած»

21 Ապրիլի, 2026

Վերջին մի քանի տարիներին հիշո՞ւմ եք նման դեպք, որ Ադրբեջանի իշխանությունը լրջորեն բողոքի Հայաստանի կառավարության որևէ քայլից։ Ձևական քննադատություն չէ, այլ՝ կոնկրետ հակաադրբեջանական կամ ի աջակցություն Արցախի՝ գործողություններից։ Դժվար հիշեք․ անգամ բռնագաղթի ժամանակ չենք հիշում։ Իսկ երեկ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին, քանի որ այդ երկրների խորհրդարանները արցախցիների վերադարձի իրավունքը սատարող բանաձև են ընդունել: Փաշինյանը դեռ բողոքի նոտա չի հղել, բայց այսօր քննադատում էր վերադարձի իրավունքը։ Ասում է՝ 30 տարի Արցախի ժողովուրդը պատանդի կարգավիճակով է ապրել։ Ինքն էլ եկել է, սպանել է, հանձնել է, բռնագաղթ է կազմակերպել և «ազատել» այդ կարգավիճակից։ Սա կարող է ընտրվելու դեպքում Հայաստանն էլ հանձնի, զոհաբերի, բռնագաղթ կազմակերպի ու ասի՝ Հայաստանի ժողովուրդը 91 թվից պատանդի կարգավիճակով էր ապրում, ազատել եմ գերությունից։ Հիվանդն այլևս ցավեր չունի․ նա մահացել է։ Ալիևն ասում է՝ 80 հազար ադրբեջանցի է իր օկուպացրած հողերում ապրում արդեն, ու անունը դրել է «Արևելյան Զանգեզուր»։ Իսկ «Արևմտյան Զանգեզո՞ւրը» որն է․ Նիկոլը կիմանա․ ինքն է բանակցում զրոյական կետերից ու՝ ինչ ուզում է․ դա էլ բանակցած կլինի։

Երբ նացիստական Գերմանիան գրավեց Ֆրանսիան, ֆրանսիացի մարշալ Ֆիլիպ Պետենը ստեղծեց այսպես կոչված «Վիշիի կառավարությունը», որը բացահայտ համագործակցում էր թշնամու՝ Հիտլերի հետ։ Նրանք դա արդարացնում էին նրանով, թե իբր «փրկում են Ֆրանսիայի մնացորդները» և կանխում են նոր զոհերը։ Իրականում նրանք պարզապես սպասարկում էին Բեռլինի շահերը Փարիզում։ Ո՞ր մեկիդ մոտ հարց չի առաջացել, թե սրանք ում շահերն են սպասարկում․ իսկ շատ ու շատ հաճախ՝ բացահայտ։

Բելգիացի խորհրդարանականները հօգուտ հայերի բանաձև են ընդունել․ իսկ ի՞նչ էին անում հայ խորհրդարանականները․ ՔՊ-ով գնացել են Թուրքիա և գովքը միացրել՝ ինչ-որ պատմական շրջադարձ, «Իրական Հայաստան», Ադրբեջանի հետ համատեղ ճակատագիր, առևտուր․․․ Ընդհանրապես, այս և նախորդ շաբաթները մեզ մոտ կարելի է հռչակել թուրքական շաբաթ․ թուրքական ու ադրբեջանական թեզեր, թրքասիրություն, նրանց արդարացում։ Հաճախ է այս իշխանությունը փորձում մեզ վաճառել թուրքական բարություն։ Էլի հայտնում են, թե Ադրբեջանից 16 վագոն դիզվառելիք են բերում։ 16 վագոնը, ժողովուրդ ջան, 1000 տոննա չի կազմում։ Հայաստանը տարեկան սպառում է ավելի քան 500 հազար տոննա բենզին, դիզվառելիք, ավիավառելիք։ 500 հազար տոննա․ Ադրբեջանից բերել են 5 ամսում ընդամենը 9 հազար տոննա, այսինքն՝ ամբողջ տարեկան ներկրվողի 1,8 տոկոսը, ի՜նչ աղմուկ են հանում։ Նույնը՝ ցորենը, հնդկաձավարը, պարարտանյութը։ Տպավորություն է, թե մեզ կերակրողը Ադրբեջանն է, եթե չլինի՝ կկոտորվենք։ Ինչի՞ համար է արվում սա․ էլի եմ ասել, ըստ ամենայնի՝ ամեն ինչ արվում է մեր հիմնական առևտրային ուղղության հետ կապերը խզելու, Ադրբեջանից կախման մեջ գցելու համար։ Երբ քո պարենային և էներգետիկ անվտանգությունը կախված լինի Բաքվից, Ալիևն ընդամենը մեկ փական փակելով կարող է Հայաստանը մատնել սովի ու կոլապսի։

Կարճ ժամանակ է անցել, որ բայրաքթարները սպանում էին մեր զինվորներին ու կամավորներին, այսօր ՔՊ-ն ասում է՝ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է։ Ի՞նչ սպասել մի երկրում, որի անվտանգության երաշխավորը Նիկոլն ու Ալիևն են։ ԱԺ նախագահ աշխատողը Ստամբուլում հարցազրույց է տալիս ադրբեջանական մամուլին, թե՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ ոչ մի տարաձայնություն չունենք, խոսում է առևտուրն ընդլայնելու և անցյալը մոռանալու նպատակների մասին։

Նախ՝ առևտուրը․ Ադրբեջանից և այդ երկրի տարածքով արդեն 30 հազար տոննա բան եք բերել, իսկ ի՞նչ եք արտահանել, կասե՞ք․ ոչ մի բան․ 950 դոլարի վարդ, այն էլ՝ զուտ որպես տարանցիկ երկիր։ Պատերազմը երեկ էր, դեռ չի չորացել արյունը, Բաքվում ունենք գերիներ, Ալենն ասում է՝ «բարեբախտաբար, մեր ժողովուրդների միջև այդ մութ էջն արդեն մնացել է անցյալում»։ Ուզում ես նյարդայնանալ, բայց ախար, ասում ես՝ ՔՊ-ական է, ինչի՞ եմ նյարդայնանում, սա չէ՞ր ասում՝ գերիներն ինձ համար չկան․ կամ՝ «Աղդամն իմ հայրենիքն է», հետո ասում էր՝ կներեք, սխալվել եմ։

Ու նույն մարդը, որ ասում է՝ Բաքվի հետ տարաձայնություն չունենք, մի քանի րոպե հետո էլ ասում է՝ Ադրբեջանը խանգարում է հայ-թուրքական կարգավորմանը: Սրանք ասում են՝ Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանը բացվել է, հետո ասում են՝ Ադրբեջանը խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացմանը: Բա էլ ո՞րն է խաղաղությունը։ 5 տարի է՝ բացում եք հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների առաջ։ Ձեզ հետ ոչ մեկ ոչինչ չի բացելու, եթե բացի, ուրեմն կարճատև, զուտ քարոզչական։ Այսօր իմացանք, որ Ադրբեջանը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը․ ՔՊ-ն տարաձայնություն չունի, խաղաղության դարաշրջան է՝ առանց եկեղեցիների։ Իսկ Ալիևը մենա՞կ է քանդել այդ եկեղեցին, թե՞ Նիկոլի օգնությամբ։ Սա էսօր էլի քանդում էր․․․

Ադրբեջանը մեռավ նախապայմաններ դնելով այսպես կոչված խաղաղության համար։ Թրքասերները երեկ հայտարարել են՝ «մենք Ադրբեջանի առաջ ոչ մի նախապայման չենք դնում»։ Ո՛չ բանակցությունների մեջ կա, ոչ էլ նախապայման են գերիների հարցը, մեր տարածքից դուրս գալու հարցը։ Ադրբեջանը լիքը ունի ու հասել է դրանց, սրանք ասում են՝ նախապայման հենց դնենք՝ կգնանք փակուղի․ բա ո՞նց եղավ, որ Ադրբեջանը դրեց ու փակուղի չգնաց։

Ժողովուրդ ջան, էս թրքասիրության պատճառը մենակ աթոռն է, թե՞ այլ բան էլ կա․  կբացահայտվի անպայման․ բայց պատրաստվեք, որ ամեն բացահայտում շոկ է լինելու։ Օրերս ընդամենը մեկ բացահայտում է արել Սեյրան Օհանյանը 44-օրյա պատերազմում ՀՀ իշխանության դավաճանական կեցվածքի մասին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի գերագույն հրամանատարությամբ, իր պատասխանատվության գոտով Ադրբեջանը հասել Շուշի, Բերձոր, Գորիս, Կապան։ Ընդամենը մեկ բացահայտումն էլի վերքեր բացեց, բորբոքեց․ 44-օրյա պատերազմի բոլոր դրվագները քանի դեռ չեն բացահայտվել, այդ պլանավորված պարտության մեղավորները չեն պատժվել, մեր ո՛չ պետությունը, ո՛չ ժողովուրդը չի առողջանալու։ Առանց ճշմարտության և արդարության բացահայտման հնարավոր չէ փակել ոչ մի էջ։ Նրանք ուզում են մոռացության մատնել անցյալը ոչ թե հանուն խաղաղության, այլ որպեսզի կոծկեն իրենց ապաշնորհությունն ու դավաճանությունները։ Դրա համար են ասում՝ մնացել է անցյալում։ Չէ՛, անցյալում ոչինչ չի մնացել։

Կարճ ասած՝ թրքասիրությունն արդեն վաղուց անցել է աբսուրդի և դավաճանության շեմը։ Վերջերս Հայաստան այցելած թուրք լրագրողն Արարատ Միրզոյանին ասում էր՝ երբ խոսում էիք, ինձ թվաց՝ Թուրքիայի ԱԳ նախարարն է խոսում։ Իրականում այդ երկուսի խոսքն էլ մեկ են, ինչպես որ մեկ են Նիկոլի ու Ալիևի խոսքը, Պապիկյանի ու Հասանովի խոսքը, Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի խոսքը, սրանք վաղուց այնպես են ձուլվել, որ եթե ազգանունների տարբերությունը չլինի՝ չես զանազանի՝ որը որն է։

Հայաստանի Ազգային ժողովում երբ կառավարության հետ հարցուպատասխան է, ոնց որ Հայաստանի ընդդիմության ու իշխանության բանավեճ չլինի, այլ՝ հայ ու թուրք կռիվ։ Նիկոլի ճեպազրույցները ՀՀ կառավարության ու հայ լրագրողների խոսակցություն կարծես չլինի։ Ոչ թե օտար կառավարության տպավորություն եմ ստանում, այլ՝ թշնամական երկրի։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ

Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ

Վերջին հինգ տարում մեր երկրում նկատվում է թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. սրանք այն դեպքերն են, երբ առկա է թմրանյութի գործածում` առանց կախվածության համախտանիշի և ձևավորված կախվածությամբ: Այս մասին հայտնում են առողջապահության...

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Ինչպես նախկինում տեղեկացրել էի, Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ...

Արձանագրենք հստակ փաստ՝ ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում․ Արամ Վարդևանյան

«Ես նաև ստացել եմ արձանագրային որոշումից քաղվածք, որը վերաբերում է հենց տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցի քննարկմանը, դրա նախաձեռնմանը, նախաձեռնող կոնկրետ դատավորի անուն-ազգանունը,...

Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել

Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել

Այսօր  ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղոդմամբ, ժամը 08:20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս»-ի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Պողոս Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Բ.-ի վարած Երևանի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի նկատմամբ շինծու քրգործով։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու...