Թրամփի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ը չեղարկել է օտարերկրացիների ավելի քան 175 հազար վիզա

10 Օգոստոսի, 2026

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք օտարերկրացիների ավելի քան 175 հազար վիզայի չեղարկման մասին։ Այդ որոշման պատճառ են դարձել հանցավոր գործունեությունը, վիզային ռեժիմի խախտումները, խարդախությունը, բռնության կոչերը և ազգային անվտանգությանը սպառնացող այլ վտանգներ։

Ըստ գերատեսչության տեղեկատվական տեղեկանքի՝ չեղարկումների ճնշող մեծամասնությունը կապված է իրավախախտումների և իրավապահ մարմինների իրականացրած ձերբակալությունների հետ։

Վիզաների չեղարկման գլխավոր պատճառների թվում նշվում են հարձակումները, հարբած վիճակում մեքենա վարելը, գողությունները և թմրանյութերին առնչվող հանցագործությունները։

Այդ ցանկում ներառվել են նաև վտանգավոր ավտոմեքենա վարելու, սեռական բռնության, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խարդախության և միջոցների վատնման դեպքերը։

«Չեղարկումները Պետքարտուղարության շարունակական ստուգումների արդյունքն են. դրանք երաշխավորում են, որ վիզա ունեցողները պահպանում են դրանց պայմանները և վտանգի չեն ենթարկում ամերիկացիներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ Թրամփի վարչակազմը կշարունակի բացահայտել և հետաքննել այն դեպքերը, երբ օտարերկրացիները, իշխանությունների կարծիքով, սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար։

«ԱՄՆ վիզան արտոնություն է, ոչ թե իրավունք»,- հայտարարել են Պետքարտուղարությունում՝ հավելելով, որ գերատեսչությունը կշարունակի օգտագործել բոլոր հասանելի լիազորությունները՝ այդ արտոնությունը չարաշահողների վիզաներից զրկելու համար։

Նմանատիպ նյութեր

Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու․ Տեր Ռուբեն

Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու․ Տեր Ռուբեն

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը հանդիպում ունեցավ թեմի երիտասարդական միությունների ատենապետների և փոխատենապետների՝ «Ջահակիր» երիտասարդական շարժման պատասխանատուների հետ։ Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը հանդես եկավ...

ԵԱՏՄ-ում կսահմանվեն էլեկտրոնային առևտրի միասնական կանոններ

ԵԱՏՄ-ում կսահմանվեն էլեկտրոնային առևտրի միասնական կանոններ

ԵԱՏՄ անդամ երկրները կմիասնականացնեն մարքեթփլեյսների և վաճառողների գործունեության կանոնները։ Դրա համար անհրաժեշտ կլինի ընդունել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք վերազգային ակտեր։ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ նոր կանոնները...

Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համատեղ հայտարարությունը՝ Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ․ Մեկ տարի առաջ նախագահ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց  Հայաստանի վարչապետ Նիկոլ...

Նորածին երեխային գտել են Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ

Նորածին երեխային գտել են Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ

Այսօր ժամը 20.43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։ Նորածին աղջիկը...

7.4 տոկոս գնաճ է գրանցվել. ո՞ր սննդամթերքի արժեքն է բարձրացել․ «Փաստինֆո»

7.4 տոկոս գնաճ է գրանցվել. ո՞ր սննդամթերքի արժեքն է բարձրացել․ «Փաստինֆո»

Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2026 թվականի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 7.4 տոկոսով։ Միևնույն ժամանակ, հունիսի համեմատ հուլիսին այս խմբի ապրանքների գները նվազել են 3.8 տոկոսով։ Գրում է «Փաստինֆո»-ն՝  տեղեկանալով ՀՀ...