ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկած՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման պլանը:
«Ես մերժում եմ նրանց առաջարկը», — հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Սպիտակ տան Հարավային սիզամարգում պատասխանելով լրագրողների հարցերին: Ընդ որում, նա շարադրել է մի վարկած, համաձայն որի՝ ԱՄՆ-ն «լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը», և դրայով այժմ «հսկայական քանակությամբ նավթ է անցնում»: «Միայն անցյալ երեկոյան դրանով անցել է 29 նավ», — հավելել է նա:
«Նրանք ցանկանում են գործարք կնքել, և ես կարծում եմ, որ դա նորմալ է: Ես նույնպես սիրում եմ գործարքներ կնքել, բայց այս գործարքն անընդունելի է», — ընդգծել է ԱՄՆ առաջնորդը:
Միևնույն ժամանակ, նա անպատասխան է թողել այն հարցը, թե արդյոք ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ լայնածավալ հարվածների վերսկսման հնարավորությունը նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին, Թեհրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման յոթնօրյա պլան:
Թրամփն ավելի վաղ այս ամիս վստահություն էր հայտնել, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններից անմիջապես հետո, իսկ հնարավոր է՝ նաև մինչ դրանք: Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին, որոնց ժամանակ վերընտրվելու են Կոնգրեսի Սենատի 100 անդամներից 33-ը և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները:






