Թրամփը հնարավոր է համարել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

19 Օգոստոսի, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է «ինչ-որ պահի» վերսկսել Իրանի հետ տարվող բանակցությունները, սակայն հստակ ժամկետներ դեռևս չկան, հայտնում է Associated Press-ը։

Չորեքշաբթի օրը Սպիտակ տանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե երբ է ԱՄՆ-ն ծրագրում վերսկսել Թեհրանի հետ բանակցությունները, Թրամփն ասել է․ «Այժմ ես կարծում եմ, որ իրավիճակը շատ լավ է, բայց, կարծում եմ, որ ինչ-որ պահի դրանք այնուամենայնիվ տեղի կունենան»։

Ամերիկացի առաջնորդը վերստին ընդգծել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա, սակայն իր դիրքորոշման վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։

Դեռևս երեքշաբթի օրը Թրամփը հայտարարել է, որ ներկայումս Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում և նոր շփումներ նախատեսված չեն։

Նմանատիպ նյութեր

ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն գոյություն չունի. Ռուբինյան

ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն գոյություն չունի. Ռուբինյան

ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն գոյություն չունի։ Հետևաբար, անհնար է որևէ բան որևէ բանով փոխարինել։ Այս  մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Ինչ վերաբերում է...

Բացահայտ անհանգստացած չեն նաև միջազգային կառույցները, ի դեմս ԵՄ-ի պատասխանատու պաշտոնյայի. Դանիելյան

Բացահայտ անհանգստացած չեն նաև միջազգային կառույցները, ի դեմս ԵՄ-ի պատասխանատու պաշտոնյայի. Դանիելյան

«Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ դրսևորելը ադրբեջանական իշխանության պարագայում օրինաչափություն է։ Սա միայն անկիրթ ինքնավստահության ցուցիչ չէ, սա ավելի խորքային երևույթ է»,- նշել է իրավագիտության դոկտոր,...

Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո»

Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո»

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի, 7 նոր պայմանագիր է կնքել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ բյուջեից հատկացվել է 632 հազար 676 դրամ։ Պայմանագրերը կնքվել են «Բարդիններ», «Արտէքսիմ», «Սաս-Գրուպ» ՍՊ ընկերությունների և Գայանե Կիրակոսյան, Մհեր...

Լևոն Մնացականյանն իր արժանապատիվ կեցվածքով անգամ Բաքվի բանտից օրինակ է ծառայում բոլորիս. Դանիելյան

Լևոն Մնացականյանն իր արժանապատիվ կեցվածքով անգամ Բաքվի բանտից օրինակ է ծառայում բոլորիս. Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Լեգենդար հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է։ Հերոսական կենսագրություն ունեցող հրամանատարը, որն իր ողջ գիտելիքներն ու փորձը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը, այսօր գերության մեջ է անցկացնում...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։...