Թիրախավորված է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին. Ահազանգ

4 Հունվարի, 2026

«Այսօր, Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Արամայիս Թախմազյանը (նախկին տեր Թադեն) փորձ էր անում մտնել ավանդատուն: Վերջին շրջանում նշված անձը գալիս էր Եկեղեցի և հագնելով քահանայական հագուստը խանգարում էր Տեր Հայկ քահանա Սահակյանին ժամերգություններ կատարել»,-ահազանգում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նա նշում է, որ Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը արդեն հայտարարել է, որ հունվարի 6-ին Սուրբ Աստվածածին Եկեղեցում Պատարագ մատուցելու է կարգալույծ եղած Թախմազյանը: Դեկտեմբերի 31-ին՝ «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտելու օրը, Թեմի քահանաներին էր հայտնել իր այդ մտադրության մասին:

«Հիշեցնում եմ, որ պետական կամ տեղական ինքակառավարման մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն միջամտելու Եկեղեցու ներքին գործերին և գործունեությանը: Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից վերը հիշատակված արարքը կատարելու դեպքում, նշվածը կհամընկնի ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործության հատկանիշներին»,-ընդգծում է Արա Զոհրաբյանը։

Նմանատիպ նյութեր

Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր

Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկիրը չի տրվի ճնշման։ «Սպասվում է զանգվածային հարձակում… Սպասեք, կարևոր չէ, նրանք ցանկանում են բանակցել»։ Սա մաշված թատերական դիվանագիտություն է։ Վախեցնելու, խախտված խոստումների և կեղծ լուրերի...

Էլեկտրական ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգոստոսի 6-ի դրությամբ

Էլեկտրական ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգոստոսի 6-ի դրությամբ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվություն է հրապարակել օգոստոսի 6-ի դրությամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ։ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5...

Այսքան զիջումներից հետո բավարարվելո՞ւ են Թուրքիան և Ադրբեջանը, իհարկե ոչ․ Իշխան Սաղաթելյան

  «ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգելումը քաղաքական որոշում է։ Արդյոք այդ քաղաքական որոշումը գործընկերայի՞ն է․ այդ հարցի պատասխանը դուք տվեք։ Ես ՌԴ նախագահին մոտիկից չեմ տեսել․ Նիկոլ...

Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, նախադեպը չունեցող փաստին․ ՀՅԴ Բյուրո

Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, նախադեպը չունեցող փաստին․ ՀՅԴ Բյուրո

ՀՅ Դաշնակցության Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրավորված թիրախավորումն ու հալածանքները․ Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին:...

Առեղծվածային մահվան դեպք Շիրակի մարզի գյուղերից մեկում․ Շամշյան

Առեղծվածային մահվան դեպք Շիրակի մարզի գյուղերից մեկում․ Շամշյան

Երեկ՝ օգոստոսի 6-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ...