Փաշինյանը Ադրբեջանին ներկայացնում է որպես բարեկամ ու թշնամիներ է փնտրում մեր երկրի ներսում. Թևանյանի ուղերձը՝ բանտից

31 Օգոստոսի, 2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ կալանավայրից․ «Թրքաբոլշևիկության մասին

Բոլշևիկները համոզում էին, որ պրոլետարիատին երջանիկ են դարձնելու՝ հողը կուլակից խլելով ու գյուղացուն տալով, գործարանները բուրժուաներից խլելով ու բանվորին տալով։ Խլեցին, բայց չտվեցին։ Պրոլետարն էլ երջանիկ չդարձավ։ Գուլագներում երջանկություն չկա։

Քաղաքացի Նիկոլ Փ.-ն հպարտ քաղաքացուն երջանկություն է խոստանում՝ Սամվել Կարապետյանից, Ռոբերտ Քոչարյանից, Գագիկ Ծառուկյանից ու մյուսներից խլելով։ Խլում է, բայց հպարտ քաղաքացին երջանիկ չի դառնում։ Այլ բան, որ քպականները հեղափոխական արագությամբ հաղթահարում են աղքատությունն իրենց գրպաններում։
Բոլշևիկները գոնե սկզբնական փուլում հավատում էին մարքսիզմին։ Նիկոլ Փ.-ն «իզմ» չունի։ Ինքն էն գլխից հավատում էր միայն ստի զորությանը։

Բոլշևիկները կուլակաթափ էին անում՝ Մարքսի «Կապիտալը» մտքներում։ Իսկ Նիկոլ Փ.-ն քաղաքական հետապնդման ենթատեքստով սեփականության վերաբաշխում է իրականացնում՝ Էրդողանի գիրքը սրտին մոտ պահած։

Բոլշևիկները խլում էին, որ իբր կոմունիզմ կառուցեն։ Նիկոլ Փ.-ն խլում է՝ Արևմտյան Ադրբեջան կառուցելու և իր շահերը սպասարկելու համար։
Բոլշևիկները որոշեցին քաղաքացիական պատերազմ հրահրել՝ Ռուսաստանի տարածքը գրավել ցանկացող Գերմանիայի հետ գործարքի գնալով և նախկին իշխանությանը թշնամի հռչակելով։ Նիկոլ Փ.-ն Հայաստանը գրավել ցանկացող Ադրբեջանին ներկայացնում է որպես բարեկամ ու թշնամիներ է փնտրում մեր երկրի ներսում։
Բոլշևիկները խաղաղություն էին խոստանում՝ ազգային շահերի հաշվին։ Նիկոլ Փ.-ն էլ է նույնն անում։ Տարբերությունն այն է, որ Նիկոլ Փ.-ինը թրքաբոլշևիկություն է»։

Նմանատիպ նյութեր

Ոստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձ

Ոստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձ

ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է իրականացնել օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումներ՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության...

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Մենք...

«Ի դեպ»․ Ո՞ւմ հետ և ինչ է ՔՊ-ական իշխանությունը պատրաստվում փոխանակել

«Ի դեպ»․ Ո՞ւմ հետ և ինչ է ՔՊ-ական իշխանությունը պատրաստվում փոխանակել

Ի դեպ, վերջին շրջանում Հայաստանի  բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են խոսում անկլավների մասին։ Փաշինյանը Ազգային ժողովի ամեն քառօրյանի ժամանակ և կառավարության ամենշաբաթյա նիստերին հաջորդած ճեպազրույցներում դրանից է խոսում, երեկ Արարատ Միրզոյանն էր դրանից խոսում, այսօր՝...

Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը․ Ռուսլան Էդելգերիև

Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը․ Ռուսլան Էդելգերիև

Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը։ Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում COP17-ի շրջանակում կայացած «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում news.am-ի փոխանցմամբ՝  հայտարարել է Ռուսաստանի նախագահի...

18 տարվա անգործություն․ Հայաստանը՝ առանց ատոմակայանի մնալու վտանգի տակ

18 տարվա անգործություն․ Հայաստանը՝ առանց ատոմակայանի մնալու վտանգի տակ

Հայաստանի ատոմային էներգետիկայի շուրջ վերջին հայտարարություններն ու դիրքորոշումների հերթական կտրուկ փոփոխությունը կրկին մերկացնում են գործող իշխանությունների ռազմավարական անվճռականությունը։ Չկա շաբաթ, որ մի քանի անգամ չխեսեն նոր ատոմակայանի կառուցման մասին։ Վերջին մի...