Իրանում հարվածների թիրախում է նաև հայ համայնքը. Կարեն Խանլարյան

11 Մարտի, 2026

Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը գրում է. «ԱՄՆ-իսրայէլեան զինւած ուժերի կողմից կոյր հրթիռակոծումների հետեւանքով մեծապէս վնասւել է «Իրանահայ Ազգային և Մշակութային Միութեան» (ԻԱՄՄ) կենտրոնատեղին։ Փառք Աստծոյ չկան մարդկային զոհեր։ Այս ցաւալի իրողութիւնը եւս մէկ անգամ ապացուցեց, որ Իրանի թշնամիները, ըստ էութեան, խտրութիւն չեն դնում Իրանի էթնիկական, կրօնական, դաւանաբանական խմբերի եւ շերտերի միջեւ եւ նրանց տմարդի հարւածներից անխնայ տուժում են բոլոր իրանցիները, այդ թվում նաեւ իրանահայերը։

Մշտապէս հաւատացած եմ եղել եւ այսօր էլ, աւելի քան երբեք, հաւատացած եմ, որ գաղափարական, քաղաքական, հասարակական կամ դաւանաբանական բոլոր հանգամանքներից անկախ, իւրաքանչիւր արտաքին հարւած իրանահայ որեւէ միաւորի, համարւում է հարւած՝ ողջ իրանահայութեանը։

Յայտնելով խորին տխրութեան ապրումակցութիւնս իրանահայ համայնքին, յուսով եմ, որ օր առաջ վերականգնւեն ստացւած վնասները եւ բոլորով կրկին ականատես լինենք «Իրանահայ Ազգային և Մշակութային Միութեան» վաստակաշատ մարզիկների եւ մշակութային գործիչների գործուն ներկայութեանը իրանահայ համայնքային կեանքում»։

Նմանատիպ նյութեր

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ,...

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի...

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կառավարությանը ու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մայրաքաղաքում երթևեկությունը կարգի բերելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի խոսքից հետո ոչինչ չփոխվեց, ավելին՝ նույնիսկ հիմա Երևանի...

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում օրերս Իրանի նոր գլխավոր հյուպատոս նշանակված Դավուդ Յայիչին այսօր կստանձնի իր պարտականությունները եւ կայցելի Կապան՝ փոխարինելով Մորթեզա Աբեդին Վարամինին, որը Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսն էր եւ նշանակվել էր 2022 թվականին։...

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում Ավետ Կոնջորյանի շուրջ ստեղծված պատմությունը նոր փուլ է մտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչությանը դիմել են նաև այն անձինք, որոնք կոնֆլիկտ են...