Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման,- այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու դեպքում Իրանի ուժերը կարող են թիրախավորել տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների օբյեկտները կամ այն ընկերությունները, որոնցում ԱՄՆ-ն մասնաբաժին ունի։ Իրանը մտադիր է պատասխանել հարձակումներին, բայց այնպես, որպեսզի չվնասի բնակեցված շրջանները։




