Թե՛ Իրանը և թե՛ Իսրայելը ունեն բաներ, որոնք կարելի է սովորել. Արա Պողոսյան

15 Հունիսի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Ինձ շատ են հարցնում, թե բա մե՞նք ինչ անենք հիմա։

Ուրեմն.

Մենք պետք է սովորենք երկու կողմերից էլ։ Ընդ որում` թե՛ Իրանը և թե՛ Իսրայելը ունեն բաներ, որոնք կարելի է սովորել։

Տեսնում ենք Իսրայելում հսկայական ավերածություններ ու զարմանում, թե ինչպե՞ս է հնարավոր այդպիսի ավերածություններից հետո ընդամենը 5 կամ 10 զոհ ունենալ։

Այստեղ խնդիրը կազմակերպվածության մեջ է, բայց նաև քաղաքային տնտեսության ռազմավարական պլանավորման։ Տարբեր տեղերից փորձեցի Իսրայելի բնակելի շենքերի կառուցման սկզբունքների մասին պատկերացում կազմել։ Փաստորեն այստեղ կարևոր է, որ շինարարական նախագիծը ներառի նաև ապաստարան, առանց որի շինարարական թույլտվություն չի տրվում։

Իսրայելը կառուցել է տեխնոլոգիական բանակ, որը կարող է կետային հարվածներ հասցնելով լուծել ռազմավարական նպատակներ։

Իսրայելը կարողացել է հասնել բարդ օպերացիաներ մշակելու և իրագործելու տեխնոլոգիական առաջընթացի։ Ի դեպ` մշակելը մի բան է, իրագործելն այլ։

Իսրայելը նաև ունի դոկտրին` մինչև վերջ գնալու և ոչ մի միջոցի առաջ կանգ չառնելու, ինչը այս դեպքում նրան տվել է հսկայական առավելություն։

Ինչ վերաբերվում է Իրանին`

Իրանը որպես բազմազգ պետություն, դարձել է խոցելի արտաքին թշնամու հետախուզական և դիվերսիոն գործողությունների համար։ Ներքին խժդժություններ կազմակերպելը արտաքին հատուկ ծառայությունների կողմից ներդրված գործակալների միջոցով դարձել է Իրանի հիմնական գարշապարը։

Սակայն մեկուսացման պայմաններում կարողացել է Իրանը ստեղծել առնվազն ժամանակակիցին մոտ ռազմական արդյունաբերություն, որի հիմնական առավելությունը էժան միջոցներով խնդիրներ լուծելու կարողությունն է։

Տեղեկատվական հարթության մեջ Իրանը առաջին անգամ կարողացել է ստեղծել իմիջ ո՛չ թե չարի և մարդկության թշնամու, ինչպես երկար ժամանակ քարոզվել է, այլ որպես իր իրավունքների համար արդար պաշտպանություն մղող կողմի։

Հատկապես Գազայի հատվածում Իսրայելի կատարած վայրագություններից հետո Իրանը բոլորովին այլ լույսի տակ է սկսել հանդես գալ, և սա շնորհիվ վերջին շրջանի պրոակտիվ դիվանագիտության, որի կարևոր կերպարներից լուսահոգի Իբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էին։

Սովորելու, վերցնելու շատ բաներ ունենք, ու երկու կողմերից»։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...