Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական ժամերգությունից առաջ կատարվել է եկեղեցին մաքրագործելու կարգ

9 Հունվարի, 2026

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական ժամերգությունից առաջ կատարվել է եկեղեցին մաքրագործելու կարգ, որը Մայր Մաշտոցում կոչվում է «Եկեղեցի սրբելու (կամ սրբագործելու) կարգ, որ պղծվել էր անօրենների մոլեգնությունից»:

Սուրբ Ծննդյան տոնին նշյալ եկեղեցում արարողություն է անցկացրել կարգալույծ հոգևորական և համաձայն եկեղեցական կանոնի՝ պետք է եկեղեցին մաքրագործվեր:

Կարգը կատարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթական կենտրոնի տնօրեն՝ Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ըստ կարգի՝ խորանը լվացվել է ջրով, գինով և ընթերցվել է զորավոր և մաքրագործող աղոթք:

Արարողության ավարտին, հանդիսապետությամբ Սրբազան Հոր, աղոթակցությամբ թեմի հոգևոր դասի, վանականների, հավատավոր զավակների, կատարվել է միասնական ժամերգություն և միասնական աղոթք՝ հանիրավի ազատազրկված մեր հոգևոր հայրերի ու զավակների, գերության մեջ գտնվող և անհետ կորած զավակների, Սուրբ Եկեղեցու անսասանության և հայրենիքի բարօրության համար:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Սուրբ Ծննդյան շրջանն է և հավատավոր զավակներն իրար ողջունում են կենսաբեր ավետիսով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ….», անսալով այս խոսքին՝ բացենք մեր սրտի դուռը Տիրոջ առաջ, թույլ տանք Փրկչին ծնվել յուրաքանչյուրիս սրտերից ներս և հետևենք եկեղեցու հայրերի խրատներին ու դառնանք աստվածայինին հաղորդակից. «Աստված մարդացավ, որպեսզի մարդ Աստվածանա». Սուրբ Աթանաս Ալեքսանդրացի:

Նմանատիպ նյութեր

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում...

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո իրավապահները Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել։ Տեսարաններով և շոուներով «գրոհը» գուցե տեղի ունենա մոտ օրերս: Մեր աղբյուրների...

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

Հայաստանում օտարերկրացիներին 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 հազար 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 հազար 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ...

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Այս պահին ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի հետ...

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Այսօր` օգոստոսի 24-ին, ունենք բանակում հերթական ինքնասպանության դեպքը։ Սա արդեն համակարգային և խորը ճգնաժամի մասին է, իսկ ահա պաշտպանության նախարարը զարմանում է, թե «...որ դրա համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա...