Միասնական աղոթք՝ Սուրբ Հովհաննես Մկրտչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում

26 Դեկտեմբերի, 2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Արագածոտնի թեմը նախօրեին միասնական աղոթքի էր մեկտեղվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում:

Թեմի հոգևոր դասն ու հավատացյալները միասնական աղոթք են բարձրացրել  առ Բարձրյալն Աստված, այս օրերին անազատության մեջ հանիրավի գտնվող թեմի Բարեխնամ ու սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Արշակ Սրբազանի, Գարեգին քահանայի, անազատության և գերության մեջ գտնվող ու անհետ կորած մեր զավակների, Հայոց Հայրապետի կենաց արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար:

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Տեր Հայրը պատգամել է ներկաներին, որ այս օրերին ապրեն աղոթական կյանքով, իրենց աչքի առաջ ունենալով Քրիստոսի օրինակը աղոթքով և համբերությամբ հաղթահարեն ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և հիշեն Տիրոջ խոսքերը, երբ նախ Ինքը՝ Քրիստոս հալածվեց և զգուշացրեց Իր հետևորդներին. «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհաննես 15:20):

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ ԿԸՀ-ի

ՀՀ վարչական դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ ԿԸՀ-ի գործով։ ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշումը: Երրորդ կողմ է ներգրավվել Գլխավոր...

Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ»

Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախընտրական փուլում Եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է ՔՊ-ին։ Բայց որ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հանելու մտասեւեռումից, ակնհայտ էր բոլորին։ Վեհափառին մոտ շրջապատից մեզ...

500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հռճվող նախարարը. «Ժողովուրդ»

500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հռճվող նախարարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շաբաթներին ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճնշումների շրջանակում սկսել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնտեսական ակտիվների դեմ ուղղված քաղաքականություն՝ փորձելով նրան հեռու պահել քաղաքական պայքարից։ Այդ գործընթացի...

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին, հայտնում են «ՀայաՔվե»–ից։

ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»

ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև ՀՀ Սահմանադրական դատարանը դեռ չի սկսել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդեն ակտիվ պայքար է ընթանում նոր Ազգային ժողովի...