Տղե՛րք, հերի՛ք է, ամո’թ է․ Դադարեցրե’ք այս ամենը․ Իշխան Սաղաթելյան

9 Հուլիսի, 2025

«Երկու շաբաթ է՝ բռնապետն անցել է վայրագությունների նոր փուլի։ Արշավ է Մայր Աթոռի դեմ, Սրբազան պայքարի աջակիցները ապօրինի հալածվում ու բանտարկվում են, Դաշնակցությունը դարձել է թիրախ՝ իբրև համահայկական և ազգային ուժ։ Ամեն օր նոր հարձակումներ, ձերբակալություներ ու կալանավորումներ են»,- նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա ներկայացմամբ, վերջին օրերին ուղիղ հարձակում է «Հայաստան» խմբակցության դեմ՝ ապօրինի քրեական հետապնդում է ֆրակցիայի ղեկավարի, քարտուղարի դեմ, կալանավորվում է ֆրակցիայի մեկ այլ պատգամավոր, ՔՊ-ն սպառնում է հետապնդել ֆրակցիայի մի քանի այլ պատգամավորի։

«Ակնհայտ է, որ այս ամենը պատահական չէ։ Խնդիր չստեղծողին, ոչինչ չանողին չեն հետապնդում։

Ու այս ֆոնին ի՞նչ է կատարվում ներընդդիմադիր դաշտում։ Այս ծանրագույն իրավիճակում ճիշտ թիրախներին խփելու, պաշտպանվելու, ընդհանուր ճակատում ամեն մեկը սեփական խրամատում իր գործն անելու փոխարեն անդադար թիրախավորվում են իշխանության կողմից հետապնդվողները։

Ամեն անգամ Փաշինյանի հերթական հարձակմանը զուգահեռ դրսևորվում է ընդդիմադիր դաշտում տարրական իմունիտետի բացակայությունը, կամ, որ ավելի վատ է, դիտավորյալ պղտոր ջրում ձուկ որսալու գործելաոճը։

Մինչդեռ, այստեղ ամեն մեկը կարող էր լինել իր դիրքում, և ընդհանուր ճակատով պայքարը լիներ թիրախի դեմ, այլ ոչ թե սրիկայաբար հարվածեր թիկունքից։

Տղե՛րք, հերի՛ք է, ամո’թ է։

Դադարեցրե’ք այս ամենը։

Հակառակ պարագայում բոլորի համար հստակ արձանագրվում է. դուք ընդամենը նեղ իրավիճակում թիկունքից հարվածողներ եք։

Դա մեզ շատ չի վնասի, ձեզ էլ օգուտ չի բերի։ Սակայն շատ կօգնի վարչախմբին»,- գրել է Ի.Սաղաթելյանը։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...