Տեխզննման մութն ու ստվերը․ ինչ կապ ունի Խուդաթյանը կայանների հետ․«Հրապարակ»

11 Հոկտեմբերի, 2025

«Հրապարակ»-ը գրում է․ «Մոտ մեկ ամիս առաջ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, Փաշինյանի «լյուբիմչիկ» Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, թե իր ղեկավարած նախարարությունը գործընկեր կառույցների հետ համատեղ խիստ վերահսկողություն է սահմանել մեքենաների տեխնիկական զննության կայաններում։

«Արդյունքում՝ վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանների գործունեություն, եւս 6 կայանների լիցենզիաների կասեցման մասով ընթանում են վարույթներ։ Ավտոմեքենաների տեխնիկական զննման կայանների պատասխանատուներին եւ վարորդներին հորդորում ենք տեխզննումն իրականացնել օրենքով սահմանված կարգով՝ անսարք մեքենաների շահագործումը բացառելու եւ հետագա բարդություններից խուսափելու նպատակով»,- նշել է նախարարը։

Նախարարության մեր աղբյուրները փոխանցում են, որ Խուդաթյանի այս հայտարարությունն իրականում թոզփչոցի է` որոշ տեխնիկական զննության կայանների գործունեությունը կասեցվել է, որովհետեւ այն շահավետ բիզնես է, այսպես կոչված` դաշտը վերաձեւում են, հին կայանները դուրս են մղվում` նորերի համար տեղ ազատելով: Նոր լիցենզիա ստացողներն այս կամ այն կերպ կապված են նախարարի, նրա մերձավոր շրջանակի հետ, որովհետեւ լիցենզիան տալիս է նախարարությունը:

Տեխզննություն իրականացնող ՍՊԸ-ներին լիցենզիա տալով՝ նախարարությունը կառավարում է այս ոլորտը։ Անգամ երբ տեսչական մարմինը, որը նախարարության ենթակայությամբ չի գործում, այլ վարչապետի աշխատակազմի, ստուգումների արդյունքներով որոշում է լիցենզիայից զրկել այս կամ այն ընկերությանը, հաշված օրերի ընթացքում նույն մարդն այլ անունով, այլ ՍՊԸ-ով նորից լիցենզիա է ստանում նախարարությունից եւ շարունակում գործունեությունը»։
 

Նմանատիպ նյութեր

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...