Ծիրանով բեռնված 363 մեքենա դեռ ճանապարհին են․ Գևորգ Պապոյան

26 Հունիսի, 2025

Ծիրանի մասով երեկվա դրությամբ 626 մեքենա միայն հունիսին Ռուսաստանի Դաշնություն է հասել, ևս 363-ը ճանապարհին են։  Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Միայն 69-ը երեկ է դուրս եկել, 70 քանիսը դրանից առաջ, այսինքն նրանք ակնհայտորեն անգամ չեն էլ հասել։ Երկրորդը շատ մեծ օբյեկտիվ հերթեր կան Վերին Լարսում, որովհետև այդտեղով անցնում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև այլ երկրների, այդ թվում Վրաստանի, Թուրքիայի և այլ երկրների բեռներ։ Այո, հարյուրավոր մեքենաներ հերթի մեջ կանգնած անցնում են, այդ թվում նաև ծիրանով բեռնված։ Ծիրանը, որպես շուտ փչացող ապրանք ունի արտահերթության իրավունք։

Նաև կոնյակով բեռնված մեքենաների թիվը ձեզ հիշեցնեմ, օրինակ երեկ Վերին Լարսով անցել է ընդամենը 7 մեքենա կոնյակ, որովհետեւ կոնյակը չի համարվում շուտ փչացող ապրանք և և նրանց հերթը մի քիչ ավելի բարդ է։  Այս պահին հերթի մեջ տասնյակ մեքենաներ կան կոնյակով բեռնված։ Որևէ խնդիր չկա, որ իրենք պետք է անցնեն, պարզապես սպասում ենք հերթին։

Գեզիում գործընկերների հետ ունենք պայմանավորվածություն, առաջիկա օրերին մի քանի տասնյակ մեքենաներ կան, դրանք ամբողջովին դուրս են գալու։ Ես մեկ թիվ նշեմ, օրինակ, երեկ չէ, առաջին օրը միայն 24 մեքենա, Երևանի կոնյակի գործարանի, դուրս է եկել և ճանապարհվել է դեպի ՌԴ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ համայնքների մեծ մասում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։...

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Շնորհավորում եմ Տիգրան...

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi»...

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Առերևույթ 5 դեպքով՝ քվեարկության գաղտնիությունը...

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20։00-ի դրությամբ  ավարտվել են թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները:...