Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով. Կիրակոսյան

8 Հուլիսի, 2026

Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպան-լրագրող, «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։

«Այս պահին (հուլիսի 8, 2026 թվի, ժամը 11:45 դրությամբ) այգու աշխատակիցներից մեզ փոխանցեցին, որ կնքված են այգու մուտքի դռները, ոստիկաններն էլ թույլ չեն տալիս կենդանիների և բույսերի խնամակալներին մտնել տարածք, ջրել բույսերը, կերակրել բազմաթիվ թռչուններին, ձկներին, նաև` 12 ազնվացեղ սպորտային ձիերին (արաբական, անգլիական տեսակի նժույգներ), 9 նեղոսյան կոկորդիլոսներին։

Ըստ կենդանաբանների ձիերը մեկ օրից ավել սովին ու անջրդի չեն դիմանում, սկսում են հյուծվել։ Ծառուկյանի ձիերը մեկ օրից ավել ջուր անգամ չեն խմել։ Կոկորդիլոսները կերակրվում են շաբաթը մեկ, սակայն նրանց կերակրման օրը վաղուց լրացել է և նրանք 10 օրից ավել է սոված են։ Նույն ահավոր վիճակում են հայտնվել թռչուններն ու այլ կենդանատեսակները, որոնց շաբաթ օրվանից խնամակալները չեն կարողացել անգամ մի ցորեն տալ։

Տարածք մուտք գործել թույլ չեն տվել նաև ձիասպորտի վարպետին իր սաների հետ։

Այս կադրերում նա վնասված ոտքով ժամեր շարունակ սպասում է Քննչական կոմիտեից թույլտվություն։

Կենդանիների նկատմամբ փաստացի դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, նրանց ջրազրկման ու սովի են մատնել։ Այս կենդանիները քաղաքականության հաշվեհարդարի զոհ չպետք է դառնային, բայց դարձան։ Իսկ մեր պետական մարմինները տարան հենց դրան։

Պետական պաշտոնյաներից ամեն ոք այս հարցում պետք է գործեր ի շահ կենդանիների, ոչ թե իր սեփական աթոռը կորցնելու վախով։
Եվ պետք է բացառել այս կենդանիների տեղափոխումն այլ տեղ, քանի որ Հայաստանում չկա նրանց համար էլ ավելի հարմարավետ պայնաններ, քան Ծառուկյանենց ընտանիքինը։ Լուսանկարների հետ դնում եմ նաև

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծների ու վագրերի կադրերը։ Ֆոտոյով ֆիքսել եմ դրվագներ, որոնք ապացուցում են, որ նախ

1. Կենդանաբանական այգու աշխատակիցները հատուկ տեսակի Cites յան կատվազգիներին ինչպես են կոպիտ խախտումներով քնացրել ու տեղափոխելուց նույնիսկ շնչառական խողովակ չեն տեղադրել։ Էլ չեմ ասում, թե կենդանու գլխի ու վզի հատվածը ինչ վայրենավարի են տանում, որի հետևանքում սատկել է սպիտակ առյուծներից մեկը։

Դեռ պարզ չի մյուսներն ինչպե՞ս են։

Բացի դա, ըստ Կենդանաբանական այգու հաղորդագրության սատկած կենդանին ծեր էր և ճարպակալած։ Այնինչ այդ առյուծը, ըստ մասնագետների ընդամենը 12 տարեկան էր և կարող էր հղի լինել։ Դա դեռ պետք է ճշտվի, եթե կենդանու դին տան տերերին։

Եվ հետո սկզբում տարածեցին ինֆորմացիա, թե որձն է անկել, հետո` թե էգը։ Որտե՞ղ գտնենք ճիշտը։

2. Կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը Ազատության լրագրողին ասել է, թե Ծառուկյանի առյուծները բետոնին էին պահվում։ Տեղադրում եմ նաև առյուծների ազատավանդակի տեսանյութը, որից պարզ է դառնում, որ Աշոտ Ասլանյանը սխալվում է, առյուծները հողի, ավազի վրա էին ապրում, մինչև Կենդանաբանական այգու աշխատակիցների ոչ համաչափ գործողությունների հետևանքում առյուծը սատկեց»,- գրել է Կիրակոսյանը։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...