Ծառայությունը դեռ չստեղծված՝ էկոպարեկները 18,3 կգ մարիխուանա են փորձել իրացնել․ Ագնեսա Խամոյան

3 Մարտի, 2026

Մի քիչ զավեշտալի է այս քննարկումը ինձ համար, երբ որ դուք ներկայացնում եք, որ էկոհամակարգի պահպանությամբ զբաղվելու գործառույթները էկոպարեկների ընդլայնում եք, հստակեցնում եք։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։   
«Ես անմիջապես հիշեցի, որ դեռ այս ծառայությունը չստեղծված, անցած տարի  Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որ էկոպարեկները 18,3 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց են փորձել իրացնել: Ես ճիշտ եմ հասկանում, որ հիմա մեզ միայն կարող է ուրախացնել այն, որ կանեփի տերևները կարմիր գրքում ընդգրկված չեն և կարող ենք երաշխավորել, որ կարմիր գրքում ընդգրկված բուսատեսակների և կենդանական աշխարհի ներկայացուցիչների պահպանությունը մեր էկոպարեկները բարեխղճորեն կկատարեն: Հարցս հետևյալն է: Չե՞ք կարծում արդյոք, որ այս ծառայությունը չստեղծված արդեն հեղինակազրկվել է»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ալիևյան, էրդողանյան, բրիտանական հետախուզական սահմանադրությունը մեռելածին է. տնտեսագետ

Ալիևյան, էրդողանյան, բրիտանական հետախուզական սահմանադրությունը մեռելածին է. տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Ալիևյան, էրդողանյան, բրիտանական հետախուզական սահմանադրությունը մեռելածին է։ Այն արդեն մերժվել է։ Հիմա գանք մի հարցի, որը կարևոր է այս պահին։ Մեր ընկեր Վարազդատ Հարությունյանը հետաքրքիր միտք է առաջարկել։ Եթե ներկայացված նախագծի...

Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան

Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը գրել է․ «Այսօր հրապարակված Սահմանադրության նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց այն, ինչ մեզ համար վաղուց պարզ էր․ Սամվել Կարապետյանը կալանավորվել է այս գործընթացին դեմ կանգնելու և Հայաստանի ինքնիշխանությունը...

Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. հայտարարություն

Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. հայտարարություն

Հայկական խոզաբույծների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, խոզաբույծներ, գյուղացիներ և ոլորտի պատասխանատուներ, ​Քիչ առաջ ստացել եմ խիստ մտահոգիչ տեղեկություն. Արմավիրի մարզի Լենուղի գյուղում (ժողովրդին հայտնի նաև որպես 6-րդ...

Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է

Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Կապան քաղաքի «Ձորք» թաղամասի թիվ 14 շենքի դիմաց բախվել են 33-ամյա Աղվան Փ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 34-ամյա Վաչե Մ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի...

Փաշինյանը բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան

Փաշինյանը բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ Ազգային ժողովում մեզ հետ բանավեճի ժամանակ Փաշինյանն ասաց․ «Ես կգնամ, կբանակցեմ, որ սա լինի մեր վերջին զիջումը»։ Դրանով իսկ ապացուցեց, որ նա բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը, ու այսօր, նայելով ձեր աչքերին, նա սուտ ասաց առանց...