Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո»

6 Մայիսի, 2026

Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի կողմից նախընտրական փուլում սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, դատախազությունից նշում են՝ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ օրերս հայտնել ենք, որ Թալինում սոցիալական աջակցության անվան ներքո ՔՊ-ն լծվել է ընտրողներին «կաշառելու» գործին՝ փաստացի չարաշահելով վարչական ռեսուրսը։ Մասնավորապես, Թալինի վառ ՔՊ-ական  համայնքապետ, ՔՊ-ի Թալինի տարածքային խորհրդի նախագահ Տավրոս Սափեյանն ապրիլի 27-ին ստորագրել է թիվ N 793-Ա որոշումը՝  սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Որոշման համաձայն՝ «ՎԱՐԴԱՆՅԱՆՑ» ՍՊԸ-ին փոխանցվել է  370,000  ՀՀ դրամ, ինչպես նաև՝ ԼԱԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՁ-ին՝ 30,000՝ՀՀ դրամ՝ շահառուներին սնունդ ձեռք բերելու նպատակով։ Միևնույն ժամանակ 9 անձի սոցիալական աջակցություն է ցուցաբերվել՝ 30,000- 40,000 դրամից մինչև 100,000 դրամի չափով։

Միևնույն ժամանակ  փոխանցվել է տարբեր քաղաքացիների սպառած  էլեկտրաէներգիայի, ջրի գումարը, ինչպես նաեւ  54,160 դրամի չափով դեղորայքի գումար։ Հատկանշական է, որ համայնքապետը որոշել է  սոցիալական աջակցությունը տրամադրել ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, երբ արդեն հայտնի է ընտրության օրը, բարեգործության արգելքն էլ գործում է, մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է ենթադրում բարեգործության արգելքը խախտելու համար։ Մասնավորապես, հանրաքվեի կամ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

Բարձրացված աղմուկից հետո Տավրոս Սափեյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ըստ էության հաստատելով, որ իրապես սոցիալական աջակցություն տրամադրվել է իր կողմից, սակայն մեր տեղեկության հաստատումն արել էր ՔՊ-ականին «հարիր» ոճով՝ վիրավորելով և թիրախավորելով ԶԼՄ-ներին։

Թալինի համայնքապետի գործողություններում ՀՀ ՔՕ-ով նախատեսված արարքը հայտնվել է նաև «Անկախ դիտորդի» տեսադաշտում։ Դանիել Իոաննիսյանն օրերս հայտարարություն էր արել՝ նշելով, որ «Անկախ դիտորդ» դաշինքում որոշեցին, որ Թալին հանայնքի ղեկավարի որոշմամբ համայնքապետարանի կողմից սոցիալական օգնության բաժանումը, մեր գնահատմամբ, խախտում է ՏԻՄ օրենքի վերաբերելի կարգավորումները և առերևույթ հանցակազմ է պարունակում ՀՀ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով։

«Մասնավորապես, ՏԻՄ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ համայնքապետարանի կողմից, որպես սոցիալական աջակցություն, չի կարող դրամական (հենց գունարի տեսքով) օգնություն տրվել։ Իսկ ՔՕ 221-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կուսակցության անդամի կողմից կամ նրա անունից այս փուլում գումար բաժանելն արգելված է։ Ըստ էության, Թալինի համայնքապետի որոշումները չեն բխում իր ինստիտուցիոնալ գործունեությունից, քանի որ առերևույթ խախտում են ՏԻՄ օրենքով նշված արգելքը, հետևապես, մեր գնահատմամբ, պետք է դիտարկվեն ՔՕ 221-րդ հոդվածի կոնտեքստում»,- նշել էր Իոաննիսյանը՝ հայտնելով, որ հաղորդում կներկայացվի։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հաղորդումը ստացել են, օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։

Նմանատիպ նյութեր

Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբան

Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբան

Փաստաբան Աննա Ծառուկյանը հայտնում է․ «Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը։ Մի բան կարող եմ ասել արդեն հիմա` այն դեպքը, որը վերագրվում է Արթուր Այվազյանին՝ «Մանախին»,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Փոփոխություններ և նոր հնարավորություններ սոցփաթեթի ծրագրում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Փոփոխություններ և նոր հնարավորություններ սոցփաթեթի ծրագրում

Այս պահին տեղի է ունենում Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ԺՊ Հայկ Բաբայանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանի, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային...

Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին

Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը 3 օրով (հոկտեմբերի 12–14–ը) գործուղվում է Փարիզ, որտեղ կմասնակցի ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին։ Նշվում է, որ...

Ախուրյանում կրթվելը նորաձև չէ. ՔՊ ավագանու ընտրացուցակի անդամի խայտառակ անգրագետ դիմումը. քաղաքագետ

Ախուրյանում կրթվելը նորաձև չէ. ՔՊ ավագանու ընտրացուցակի անդամի խայտառակ անգրագետ դիմումը. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Ախուրյանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որտեղ առաջադրվել է միայն ՔՊ-ն... Համացանցում հայտնվել է մի խայտառակ անգրագետ գրված դիմում, որի հեղինակը, ըստ Ախուրյանի ավագանու ընդդիմադիր անդամ Մարտիկ Մաթոսյանի, ընդգրկված է ՔՊ...

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի ամբողջական տեղեկատվությունը․ Ալիև

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի ամբողջական տեղեկատվությունը․ Ալիև

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, թե չնայած հակամարտության ավարտին՝ անհետ կորածների...