«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո»

14 Հուլիսի, 2026

Նիկոլ Փաշինյանի երեխաների մոր՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն այս տարի արդեն ստացել է 115 միլիոն դրամի նվիրատվություն։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նվիրատուների ցանկը, և բավականին հետաքրքիր պատկեր է բացահայտվել։ Այսպես՝ 70 մլն դրամը փոխանցվել է անանուն նվիրատուների կողմից, որոնցից մեկը նվիրաբերել է 50 մլն դրամ, իսկ մյուսը՝ 20 մլն դրամ։
Նշենք, որ նախորդ տարի Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամն ունեցել է 10 անանուն նվիրատու, որոնց նվիրաբերած գումարը, ընդհանուր առմամբ, կազմել է 150 միլիոն դրամ։ Այս տարի նրանց թիվը դեռևս 2 է, սակայն նվիրատվությունների չափը բավականին մեծ է։

Այս տարվա հաջորդ խոշոր նվիրատուն «Սթիլ կոնցեռն» ՍՊԸ-ն է, որը 20 մլն դրամ է նվիրաբերել Փաշինյանի երեխաների մոր գլխավորած հիմնադրամին։ Ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 277-րդ հորիզոնականը։ Այն, ի դեպ, հաճախ է օգտվել կառավարության տնտեսական արտոնություններից։

Բավական խոշոր գումար՝ 10 մլն դրամ, նվիրաբերել է «Իտեքս» հայ-իտալական ընկերությունը, որը հիմնադրվել է 2022 թվականին և խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 404-րդ հորիզոնականը։ Համեմատության համար նշենք, որ 10 մլն դրամ է փոխանցել նաև իրապես խոշոր հարկատու համարվող «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը գտնվում է առաջին տասնյակում։

«Իտեքս» ընկերության համեմատ առավել բարենպաստ դիրքեր զբաղեցնող ընկերություններն այդքան շռայլ չեն գտնվել։
Խոշոր հարկատուների ցանկում 163-րդ հորիզոնականը զբաղեցնող Պռոշյանի կոնյակի գործարանը նվիրաբերել է 3 միլիոն դրամ։ Գործարանը պետական մակարդակով ծառայություններ է մատուցում ՀՀ տարբեր գերատեսչություններին։

Ապակե շշերի և տարաների արտադրությամբ զբաղվող «Սարանիստ» ընկերությունը նվիրաբերել է 1 միլիոն դրամ։ Այն խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 369-րդ հորիզոնականը։ Այս ընկերությունը հենց 2026 թվականին պետական աջակցություն է ստացել կառավարությունից՝ արտադրության շարունակականությունն ու մրցունակությունը պահպանելու նպատակով։

Եվս 1 միլիոն դրամ նվիրաբերել է «Արմենիան Քարդ»-ը, որն առավել հայտնի է ArCa անվամբ։ Ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 244-րդ հորիզոնականը։

Նմանատիպ նյութեր

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը․ «Փաստ»

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դիսկուրսում վերջին շրջանում նկատվող միտումները վկայում են իրավական պետության հիմնարար սկզբունքների և քաղաքական հռետորաբանության միջև սահմանագծի վտանգավոր աղճատման մասին։ Ամենախոշոր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության...

Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու․ «Հրապարակ»

Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Ինչպես մի շարք համայնքներում, Վարդենիսում եւս աշնանը տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Այժմ համայնքում մեծ թափով ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում։ Վարդենիսի Իսակովի փողոցում, օրինակ, նախորդ ամիս 1435 մ երկարությամբ վերանորոգման...

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի...

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...