Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է տեղի ունենան․ Փեզեշքիան

19 Օգոստոսի, 2025


Իրանը միշտ պաշտպանել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դա մեր քաղաքականությունն է, մենք դեմ ենք տարածաշրջանում ուժի կիրառմանը, ինչպես նաև կարծում ենք, որ ոչ տարածաշրջանային ուժերի կողմից խնդիրների լուծումն էլ ավելի է սրում իրավիճակը տարածաշրջանում։
Այս մասին Երևանում՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանը խաղաղություն և հանգստություն է ցանկանում իր հարևաններին, մասնավորապես՝ Հայաստանին և կարծում է, որ ինտեգրացիան և բարեկամությունը անվտանգության և զարգացման պահպանման լավագույն գործոններն են։ Խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է տեղի ունենան և մենք կարծում ենք, որ այդ փոփոխությունները կարող են աշխարհաքաղաքական մրցակցություն առաջացնել», — նշեց նա։

Հանդիպումից հետո Փեզեշքիանը թեմային անդրադարձել է նաև X-ի իր միկրոբլոգում՝ գրելով․ «Մեր մտահոգությունները մեր ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է լիովին լուծվեն։ Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ես ընդգծեցի, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համոզմունքն է պահպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև շարունակել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, և մեր մտահոգությունները մեր ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է լիովին լուծվեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին: Փորձ է արվում ճնշել բոլոր հնարավոր այն օջախները, որոնք որևէ ձևով կարող են իրեն դիմադրություն ցույց տալ: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ...

Ռուսական բազան կհեռացվի՞․ «Կարճ ասած»

  2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից,...