Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

16 Օգոստոսի, 2026

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:

Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանը խոսեց Աստվածածնի ավետարանական կերպարի մասին, որով մենք տեսնում ենք, թե ինչպես է Սուրբ Կյուսը հնազանդությամբ ստանձնում Տիրամոր պատիվը և իր ժողովրդի համար իբրև բարոխոս մշտապես դիմում իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Այս առիթով Հայկազուն սրբազանը հորդորեց ներկաներին, որպեսզի իրենց աղոթքներում մշտապես խնդրեն Աստվածամոր բարեխոսությունը։

Այնուհետև Սրբազան Հայրը, անդրադառնալով Վերափոխման տոնի հետ կապված բանավոր ավանդությանն ու Եկեղեցում և հայ իրականության մեջ Սուրբ Կույսի նշանակալի տեղին, ընդգծեց, որ մեր հայրերը բազմաթիվ եկեղեցիներ և սրբավայրեր կոչել են Աստվածամոր պատվին, մեր եկեղեցիների խորանները նվիրվել են Սուրբ Կույսին՝ մանուկ Հիսուսի հետ միասին, իսկ հայ մայրերից շատերը դուստրերին անվանել են Մարիամ՝ իրենց մտքում ունենալով Տիրամոր բացառիկ առաքինի կերպարը։

Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցականաց թափորը Մայր Տաճարից ուղղվեց դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը:

Հավարտ օրհնության կարգի Վեհափառ Հայրապետն իր օրհնության խոսքը ուղղեց հավատավոր ժողովդրին, որից հետո, ներկաներին բաժանվեցին օրհնված խաղողի ողկույզները:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Խաղողօրհնեքի արարողության ավարտին

Սիրելի՛ բարեպաշտ հավատավոր զավակներ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, կատարեցինք Խաղողօրհնության կարգը, օրհնեցինք խաղողի ողկույզները և այն այգիներն ու անդաստանները, որտեղից առաքվում, բերվում են պտուղները՝ ի վայելումն մեր ժողովրդի։

Մենք միաժամանակ հայց և աղոթք բարձրացրեցինք, որպեսզի Սուրբ Աստվածամոր բարեխոսությամբ առատորեն հեղվեն շնորհներն ու օրհնությունները մեր կյանքի, մեր կյանքը դառնա պտղաբեր՝ բարությամբ ու բարիքներով, և մենք՝ մեր ժողովրդի զավակունք, ի Հայաստան և ի Սփյուռս, լավատեսությամբ, հույսով ու հավատքով շարունակենք արարել, շենացնել մեր հայրենիքը և բարօր դարձնել մեր ժողովրդի կյանքը, որպեսզի կարող լինենք մշտապես հեռու վանել ժամանակների մատուցած բոլոր փորձությունները մեզնից և կարողանանք կերտել լուսավոր, բարօր, երջանկաբեր ապագան մեր ժողովրդի համար։

Թող Տիրոջ սերը, շնորհը և օրհնությունը միշտ լինեն ազգիս զավակների հետ՝ այսօր և հավիտյանս. Ամեն»,-նշված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն գոյություն չունի. Ռուբինյան

ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն գոյություն չունի. Ռուբինյան

ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն գոյություն չունի։ Հետևաբար, անհնար է որևէ բան որևէ բանով փոխարինել։ Այս  մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Ինչ վերաբերում է...

Բացահայտ անհանգստացած չեն նաև միջազգային կառույցները, ի դեմս ԵՄ-ի պատասխանատու պաշտոնյայի. Դանիելյան

Բացահայտ անհանգստացած չեն նաև միջազգային կառույցները, ի դեմս ԵՄ-ի պատասխանատու պաշտոնյայի. Դանիելյան

«Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ դրսևորելը ադրբեջանական իշխանության պարագայում օրինաչափություն է։ Սա միայն անկիրթ ինքնավստահության ցուցիչ չէ, սա ավելի խորքային երևույթ է»,- նշել է իրավագիտության դոկտոր,...

Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո»

Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո»

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի, 7 նոր պայմանագիր է կնքել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ բյուջեից հատկացվել է 632 հազար 676 դրամ։ Պայմանագրերը կնքվել են «Բարդիններ», «Արտէքսիմ», «Սաս-Գրուպ» ՍՊ ընկերությունների և Գայանե Կիրակոսյան, Մհեր...

Լևոն Մնացականյանն իր արժանապատիվ կեցվածքով անգամ Բաքվի բանտից օրինակ է ծառայում բոլորիս. Դանիելյան

Լևոն Մնացականյանն իր արժանապատիվ կեցվածքով անգամ Բաքվի բանտից օրինակ է ծառայում բոլորիս. Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Լեգենդար հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է։ Հերոսական կենսագրություն ունեցող հրամանատարը, որն իր ողջ գիտելիքներն ու փորձը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը, այսօր գերության մեջ է անցկացնում...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։...