«Սուր էկզոգեն» թունավորումով ԲԿ են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս

3 Փետրվարի, 2026

Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Սիսիանի համայնքային ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արեն Գ․-ն, 38-ամյա Ազնիվ Պ․-ն, 11-ամյա Մ․ Գ․-ն, 7-ամյա Ա․ Գ․-ն և 7 ամսական Ա․ Գ․-ն։Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի 27-ին ժամը 19։30-ի սահմաններում Ազնիվ Պ․-ն, Արեն Գ․-ն, Մ․ Գ․-ն կերել են տանը պատրաստված մթերքներ և ժամկետն անց թթվասեր, իսկ  ընտանիքի մյուս անդամներ՝ 7-ամյա Ա․ Գ․-ն և 7 ամսական Ա․ Գ․-ն թթվասեր չեն օգտագործել։

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արեն Գ․-ն աշխատում է «Հիդրո» ՍՊԸ-ում, որպես վարորդ։

Նմանատիպ նյութեր

ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու «խնդիրներն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու «խնդիրներն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում...

Կրшկոցներ՝ Երևանում․ վիրավոր կա

Կրшկոցներ՝ Երևանում․ վիրավոր կա

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի...

Քարաթափում՝ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին

Քարաթափում՝ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 09։41-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված, ինչի արդյունքում ճանապարհը միակողմանի փակ է։ Այս...

Սուրեն Պապիկյանը զբաղված է քարոզարշավով, ուժայինները՝ ընդդիմադիրներով․ Սամվել Հակոբյան

  «Պետք է ցույց տալ, որ ամբողջ հասարակությունը չէ կուրացած։ Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի թիմի մոտ ստացվեց երեք ամիս առաջ կրկին խաբել մեր հասարակությանը։ Ամեն կերպ իր մոտ ստացվում է ազգը սարքել ժողովուրդ, որովհետև մեզ խոստացան...

ԱԱԾ-ն ինչո՞ւ չի զգուշացրել, որ մարդիկ կարողանային պաշտպանվել․ Գառնիկ Դանիելյան

  «Ես ուզում հիշեցնեմ ձեզ Սյունիքում պահնորդական ծառայություն իրականացնող անձի սպանության գործը, երբ փառք ու պատվով, դափնիներով հանցագործին ճանապարհեցին Ադրբեջան, և այնտեղ գրեթե հերոսացրեցին այդ անձին, ոնց որ հերոսացնում են Ռամիլ...