Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը՝ Liormand Holdings Limited-ի և Կարապետյանների ընդդեմ ՀՀ-ի գործով վարույթը բաժանելու վերաբերյալ։ Սա հնարավորություն է տալիս նախ առանձին քննության առարկա դարձնել իրավազորության հարցը։
Հայաստանի կողմը պնդել է, որ հայցվորները չեն համապատասխանում «ներդրող» սահմանմանը և խախտել են միջազգային համաձայնագրի դրույթներ, ինչի արդյունքում հնարավոր է, որ գործը վաղ փուլում մերժվի։






